«Բրյուսովի» նախկին ռեկտորը՝ նոր կենտրոնի ղեկավար.Հրապարակ

Հրապարակը գրում է.Այս տարի հունիսի վերջին Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատված Գայանե Գասպարյանը նորաբաց «Կրթական բարեփոխումներ կենտրոն»-ի ղեկավարն է։ Տիկին Գասպարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով  2016թ. դեկտեմբերին համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրված համալսարանի 30 միլիոն դրամի չափով պակասորդին, ասաց, որ քննությունը դեռ շարունակվում է, որեւէ նորություն դեռեւս չկա։ Իր ազատումը ռեկտորի պաշտոնից Գայանե Գասպարյանը չի կապում արձանագրված պակասորդի հետ, քանի որ, ըստ իրեն,  ինքը 2 տարի առաջ է սկսել բացահայտումներ անել եւ ամեն ինչը հանել է ջրի երես․ «Ես եմ դրանով զբաղվել, ես եմ էդ ամեն ինչը բացահայտել։ Ես չեմ ուզում անուններ տալ, քանի որ քննություն է իրականացվում դատախազության կողմից, իհարկե, մարդիկ կան, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Այս տարվա հունիսի վերջին Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։ Փորձեցինք պարզել՝ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ հայտարարվե՞լ է, կա՞ն թեկնածուներ։ ԿԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ դեռեւս մրցույթ չի հայտարարվել, քանի որ, ըստ ընթացակարգի, պետք է ձեւավորվի հոգաբարձուների խորհուրդ, որն էլ կհայտարարի մրցույթի մասին։ Մեզ նաեւ փոխանցեցին, որ հոգաբարձուների խորհուրդը ձեւավորման վերջնական փուլում է։ Հիշեցնենք, որ հայտնաբերված 30 միլիոն դրամ արժողության միջոցների պակասորդի փաստով հարուցվել է քրեական գործ՝ օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am