Անպատվության օրեր ենք ապրում․ ովքե՞ր բերեցին սա․ Բագրատ Սրբազան (video)
Այս օրերը ես կոչում եմ անպատվության օրեր: Այս մասին Գոշավանքից իր քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Այս օրերը ես կոչում եմ անպատվության օրեր։ Կրկնակի անպատվության օրեր, որովհետև մենք համաձայնել ենք ընդունել այդ անպատվությունը։
Մեր այս ժամանակահատվածը նաև վերականգնումի ձգտումի ժամանակահատված է։
Մենք նախընտրեցինք որբախնամությունը, քան թե հայրենապահությունը։
Հույսի տակ գործ է պետք, հակառակը խեղճերի ու թշվառների համար է»,- ասել է թեմի առաջնորդը։
