Ինչից է հուզվել Նելլի Դուրյանը

Մեր պաշտոնյաներն ուշագրավ վերաբերմունք ունեն սեփական կարգավիճակի եւ մամուլում՝ իրենց հետ կապված հրապարակումների նկատմամբ։ Այնտեղ, որտեղ պաշտոնից բխող վայելքների ու իրավունքների մասին է խոսքն, իրենք միայն ու միայն պաշտոնյա են՝ մոռանալով քաղաքացի, ազգի մասնիկ, մայր, հայր ու զավակ լինելը։ Այնտեղ, որտեղ բանը հասնում է մամուլի որեւէ հրապարակմանը, որտեղ գովեստից բացի այլ երանգներ կան, հանկարծ հիշում են իրենց մայր ու կին, հայ ու պապիկ լինելը։ Սկսվում է մի սրտակեղեք մորմոք՝ երեխաներս ու թոռներս կկարդան, ինձ միայն որպես պաշտոնյա ու չինովնիկ ընկալեք, ընտանիքիս մասին ոչ մի բան մի գրեք եւ այլն։ Այսօր «Հրապարակ» օրաթերթում մի լուր է տպագրվել։ Լուր՝ բառիս բուն իմաստով, առանց բացասական որակումների ու գնահատականների։ Ընթերցողին հետաքրքրում է եւ նա իրավունք ունի ամեն ինչ իմանալ պաշտոնյայի մասին՝ սկսած նրանից, թե նա ինչ ավտոմեքենա է վարում, որտեղ է ապրում, ում հետ է ընկերություն անում, որտեղ է նշում ծննդյան տոները, զավակներին ում հետ է ամուսնացնում եւ այլն։ Այս անգամ լուրը վերաբերում էր ոստիկանության երկարամյա աշխատակից, հայտնի հանրային դեմք, ամենից շատ ասուլիսներ տվող ոստիկան կնոջը՝ Նելլի Դուրյանին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ։ Ահա այն հրապարակումը, որին հաջորդել է տիկին Դուրյանի զայրացած, սրտաճմլիկ ու ոչնչով չպատճառաբանված հուզմունքով լի ստատուսը․ «Օրերս քաղաքական էլիտայի օրրան «Օջախ» ռեստորանում կայացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի դստեր հարսանիքը։ Շքեղ հարսանիքին մասնակցել են ոստիկանության ողջ վերնախավը, քաղաքական դեմքեր։ Բայց ամուսնությունն ուշագրավ է հատկապես նրանով, որ ոստիկանության «սիմվոլ» Դուրյանի դուստրը՝ Մարիան, ամուսնացել է հայտնի քրեական հեղինակություն Զեյթունցի Գրիշիկի քրոջ որդու՝ Ռոբերտի հետ։ Դուստրն էլ մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Ամերիկյան համալսարանը։ Դուրյանի որդին՝ Մարատը, ով Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի փեսան է, եւս իրավաբան է, եղել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ, ապա Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով 2016թ․ նշանակվել է ՊԵԿ քննչական վարչության պետ»: Պարզվում է՝ տիկին Դուրյանը կարծում է, որ մենք իրավունք չունենք իր անձին անդրադառնալ, իր դստեր հարսանիքի մասին գրել։ Սեյրան Սարոյանի 50-ամյակի մասին կարող ենք գրել, Արկադի Համբարձումյանի որդու հարսանիքի մասին կարող ենք գրել, հարկայինի պաշտոնյա Ռաֆիկ Մաշադյանի որդու հարսանիքի մասին կարող ենք գրել, փոխոստիկապետ Հունան Պողոսյանի որդու նոր ավտոմեքենայի մասին կարող ենք գրել, իսկ այ իր դստեր հարսանիքի մասին գրելն արգելված է։ Նա թերեւս կարծում է, որ իր մասին որեւէ հրապարակում անելիս միայն պետք է անդրադառնանք իր բարեմասնություններին, գովերգենք, թե որքան օգտակար գործ է անում ինքը, թե ինչքան լավն է, թեեւ՝ լուրի մեջ քննադատության նշույլ անգամ չկա, ընդամենը արձանագրել ենք փաստը։ Սակայն փաստն ինքնին, որ իր դստեր հարսանիքը դարձել է հրապարակման առարկա, զայրացրել է ոստիկանության գնդապետին։ Նա անմիջապես հիշել է, որ մայր է, կին է, մեր հրապարակման մեջ ոտնձգություն է նկատել իր ընտանիքի հանդեպ՝ «չարություն, ցավեցնելու» միտում։ Թե ինչից է նման եզրակացություն արել, անհասկանալի է, ինչպես անհասկանալի է, թե ինչու չէր կարելի 94-ին մահացած մարդու՝ փեսայի ազգականի անունը հիշելը։ Ինչեւէ, մենք ներողամիտ ենք մեզ վիրավորելու փորձերի հանդեպ եւ մեծահոգի ենք կարդացածը լավ չընկալող անձանց նկատմամբ։ Ուղղակի եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ ողջ կյանքում պետական տաքուկ պաշտոններ զբաղեցնելու ընթացքում պետք է հիշել, որ մամուլը կարող է եւ մի օր էլ ձեզ անդրադառնալ ու նկատել, որ դուք ճոխ հարսանիք եք անում կամ բարեկամանում եք կասկածելի անձանց հետ։ Որպեսզի չմեղադրվենք խոսքի ազատությունը չարաշահելու մեջ մեջբերում ենք տիկին Դուրյանի ստատուսն ամբողջությամբ․ «Գուցեև չարժեր անդրադառնալ «Հրապարակ»-ի անհեթեթ հրապարակմանը: Բայցևայնպես, ասելիք կա` չարությունը, մարդկանց ցավեցնելը… Այո, մի քանի օր առաջ դստերս հարսանիքն էր: Փեսաս հայտնի բժիշկների ընտանիքից է, մտավորական ընտանիք, որ մասնագիտության բերումով միայն բարի գործ է անում։ Փեսաս ու դուստրս վաղուց էին իրար ճանաչում, սիրում են իրար դեռևս ուսանողական տարիներից, ու նրանց ամուսնությամբ մի նոր օջախ է ստեղծվելու։ Ի՞նչ կարիք կար այդչափ չարության, որ նորաստեղծ ընտանիքը կապեիք դեռևս 1994 թ. մահացած մարդու անվան հետ, երբ այդ երեխաներն այն ժամանակ նոր էին ծնվել։ Ուզում էիք ի՞նձ ցավեցնել. Ինչո՞ւ։ Չէ՞ որ իմ ամենօրյա աշխատանքը բոլորի երեխաների անվտանգությանն է վերաբերվում, անապահով ընտանիքների, բարձիթողի դաստիարակությամբ երեխաներին վատ ճանապարհից հետ պահելուն է վերաբերվում։ Վա՞տ բան եմ անում։ Չեմ կարծում։ Բայց եթե նույնիսկ ձեր պատկերացմամբ՝ վատ բան եմ անում (երևի ձեր աշխարհում ամեն ինչ գլխիվայր է), ինչո՞ւ եք խփում, ցավեցնում իմ երեխային։ Ձեր մեջ մայր չկա՞… Ես մարդ ու մայր լինելն այլ կերպ եմ հասկանում ու շարունակելու եմ այդպես հասկանալ՝ անկախ ամեն ինչից։ Ուրեմն, թող Աստված պահպանի ձեր դուստերին, նրանց ընտանիքները»։ «Հրապարակ»

դիտվել է 108 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am