Ուշ չէ՞ «քաղաքականությամբ չզբաղվելու» համար

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքականությունը հատկապես դրանով զբաղվողների համար պետք է լինի պատասխանատվության քառակուսի, եթե ոչ՝ խորանարդ աստիճան: Ու դրվածքն այդպիսին պետք է լինի հատկապես Հայաստանի նման երկրներում, որտեղ չկան ու դեռ երկար ժամանակ չեն լինի ու չեն ձևավորվի կառավարման կայուն մեխանիզմներ, միմյանց հակակշռող պետական իշխանության ինստիտուտներ, հանրային մեծ խմբերի շահերը կազմակերպված ներկայացնող միավորումներ (արհմիություններ կամ՝ ինչպես կանվանեք): Մինչդեռ, մեր իրականության մեջ քաղաքականությունը, հատկապես դրանով զբաղվողների ու, առավել ևս՝ պետական իշխանության որոշումային լծակների վրա «նստածների» պարագայում խորանարդ աստիճանի, եթե ոչ՝ «n+» աստիճան բարձրացված ԱՆպատասխանատվություն է ու, կներեք խոսակցական արտահայտության համար, բառադիություն է:

Ավերիչ հետևանքները չափազանց ակնհայտ են՝ դա չնկատել տալու համար: Հարցը կամ, ավելի ճիշտ՝ երևույթը, որ առաջարկում ենք միասին դիտարկել, բազմաշերտ է ու նաև՝ բազմերանգ: Նախ՝ եկեք արձանագրենք, որ մեր հասարակության մի զգալի մասը քաղաքականապես, հազար ներողություն, կիսագրագետ է: Սա՝ լավագույն դեպքում: Առանց վիրավորվելու և առավել ևս՝ որևէ մեկին վիրավորելու մղման ենք ասում: Զուտ որպես փաստի կամ իրողության արձանագրում: Ճիշտ է, եթե բանը հասնի անվանական հարցումներ անելուն, ապա կարող է պարզվել, որ այդ շատերի մեջ գրեթե յուրաքանչյուր երկրորդը, եթե ոչ՝ բոլորն անխտիր, իրեն համարում է քաղաքականության, քաղաքագիտության ամենամեծ գիտակ: Ոչինչ, որ մեծ մասը պատկերացում չունի այնպիսի տարրական բաների մասին, ինչպիսին է, օրինակ՝ իշխանությունների բաժանումը (օրենսդիր, գործադիր, դատական), հնարավոր է, չի կարողանում օրենքը տարբերել որոշումից:

Դեռ չենք խոսում այնպիսի «քարեդարյան» ընկալումների մասին, ինչպիսին օրենքի խախտման փաստի նման մեկնաբանությունն է՝ «տո, շատ էլ լավ են անում, բա խի առաջ լա՞վ էր...», երբ դիտարկվող խախտումը կատարվել է մեկնաբանողի համար կուռք ծառայողի կողմից: Եվ բացարձակապես նույն անձնավորության կողմից ծանրածոր հառաչանքը՝ «արա, դե արդարություն չկա, օրենք չկա, ո՛չ առաջ էր մի բան, ո՛չ հիմա է մի բան» տարբերակով, երբ իր երևակայած կուռքի իշխանավորները կամ մի մանր չինովնիկ տրորել է անձամբ իր ոտքը: Այսուհանդերձ, չշեղվենք: Ավելի քան 5 տարի առաջ մեկ էլ պարզվեց, որ Հայաստանի հասարակության մի որոշակի մասը, որն ինքնին մեծամասնություն չէր, բայց որն ակտիվորեն ելավ փողոցներ ու հրապարակներ, «զբաղվում է քաղաքականությամբ»: Այն էլ՝ հրապարակային: Նրանց մեծ մասն այդպես էլ չհասկացավ ու երբեք չի ընդունի, որ իրենց կամ իրենցից շատ-շատերին պարզապես վարպետորեն «ակտիվացրեցին» ու նետեցին փողոցներ և հրապարակներ՝ «հեղափոխություն անելու»:

Բայց նրանք համարեցին, որ` ա) իրենք զբաղվում են քաղաքականությամբ, որպեսզի քաղաքականությունը չզբաղվի իրենցով, բ) հավատացին, որ իրենք ինչ-որ բան են որոշում: Հետո պարզվեց, ոչ թե նրանք զբաղվեցին քաղաքականությամբ, այլ քաղաքականությունը զբաղվեց իրենցով, ու նաև պարզվեց, որ բազմահազարամյա պատմություն ու մշակույթ ունեցող ազգին քթից բռնած «ֆռռացրեցին», ոնց ցանկացան: Ու շարունակում են «ֆռռացնել»: Ու հիմա, երբ այդ ամենի ծանրագույն հետևանքներին բախվում ենք ամենօրյա ռեժիմով, հենց մի «թեմա է բացվում», նրանցից շատերը միանգամից մանթրայի նման վրա են բերում թե՝ «մենք (ես) քաղաքականությամբ չենք (չեմ) զբաղվում...»: Նույնիսկ այնպիսի պարագաներում, երբ իրենց իրականացրած քայլն արդեն իսկ քաղաքական է, օրինակ՝ սոցիալական ակցիան: Հասկանում ենք, որ առանձին դեպքերում «կուսակցականություն» հասկացությունը խառնում են դասական իմաստով «քաղաքականություն» հասկացության հետ:

Բայց խնդիրը նույնիսկ դա չէ: Ի վերջո, զբաղվո՞ւմ ես քաղաքականությամբ, թե չես զբաղվում, հետաքրքրվում ես, թե չես հետաքրքրվում, ամենասովորական պարկեշտությունն ու պատասխանատվության զգացումը պարտադրում են, որ գոնե ուղղես արդեն «զբաղվածիդ» հետևանքները: Առնվազն: Այստեղ հետաքրքրական մեկ այլ հանգամանք կա, որի մասին «Ալֆա նյուզի» «Պարզ ճշմարտություններ» հաղորդաշարում խոսեց քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը: Անդրադառնալով «քաղաքականությամբ չզբաղվելու» երևույթին՝ նա մասնավորապես նկատեց, որ այդ մոտեցումը այն ժամանակ է ազնիվ ու հարգանքի արժանի, երբ մարդը գիտակցում է, որ իր կարողությունները չեն ներում դրանով զբաղվել:

«Այլ արատ կա: Երբ մարդիկ, մինչև ուղնուծուծը քաղաքականության մեջ մտած, խնդիրները փչացրած, բազմաթիվ վնասներ բերած, այդ թվում՝ իրենց չհաշվարկելու և նման այլ պատճառներով, հիմա ասում են՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա հիշեցնում է այն դեպքը, երբ մարդը ասում է՝ տվեք, ես մեքենան վարեմ, տալիս են, քշում է, մեկին վրաերթի ենթարկում, հետո ասում՝ ես մեքենաների հետ գործ չեմ ուզում ունենալ: Բայց արդեն ուշ է: Արդեն ստիպված ես ինչ-որ մի ձև այդ քաղաքական արդյունքներն ամփոփել, ընդունել, որ քաղաքական գործիչ լինելը նեղ մասնագիտություն է, իսկ քաղաքականությունը մասնագիտական ոլորտ:

Ընդունել այդ պարզ ճշմարտությունը, և այդ ժամանակ գուցե ինչոր բաներ շարվեն իրենց տեղերում»,-ասում է Վիկտոր Սողոմոնյանը: Դժվար է ասել, թե մեր երկրում երբևէ ինչ-որ բաներ կշարվե՞ն իրենց տեղերում, թե՞ ոչ: Բայց մի բան պարզ է. որքան երկարի այս համընդհանուր ապատիկ թմբիրը, այնքան ահագնանալու և մոտենալու է ավելի մեծ աղետների մեջ ընկնելու սպառնալիքը: Որ պահին սկսենք հասկանալ, որ կարող ենք ու պարտավոր ենք փոխել իրավիճակն ու ներկայիս անկման ընթացքը, միգուցե դեռ շանս լինի՝ խուսափել կամ հաղթահարել այդ աղետները:

դիտվել է 417 անգամ
Լրահոս
Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան Մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որ դուք ապրեք անվտանգ և հանգիստ Հայաստանում Ավելի ուղիղ, ավելի բաց հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցին անել չի կարող Նիկոլը երկիրը խորտակում է, կործանում է մեզ․ քաղաքացի (video) Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ «Էս շիզոֆրենիկից բացի բոլորն էլ կարան երկիրը պահեն․ Նիկոլն Ալիևի ոտքի տակի հողն է».արևաբույրցի (video) Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշիչ դեր ստանան մեր տնտեսության մեջ Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի պայթած գազի խողովակն ու ատոմակայանի բլեֆը»․ Հայկ Նահապետյան (video) «Զանգեզուրի միջանցքն» անպայման կկառուցվի. Ալիև Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video) 56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ Զրո Նիկոլը մի ձև է իշխանությունը վերցրել․ Սամվել Կարապետյան (video) Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը Մահացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am