«Տուզիկի պես մտել է ծակը» արտահայտության համար Պապիկյանը նեղացել ու չի ընդունում անհետ կորածների ծնողներին

«Հրապարակը» գրում է.

«44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ սեպտեմբերի սկզբին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած միջադեպից հետո Սուրեն Պապիկյանը ծնողներին այլեւս չի ընդունում։ Երկու ամիս առաջ մի քանի օր տեւած նստացույցից հետո Պապիկյանը ծնողներին լսել եւ խոստացել էր՝ վերանայել ԴՆԹ-ների հարցը, արբանյակներով փորձել հասկանալ, թե պատերազմի ժամանակ որտեղ են եղել տղաները, պատրաստակամություն էր հայտնել հետագայում էլ հանդիպել ծնողների հետ։ Անհետ կորածի մայր Կարինե Մանավազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում ՝ հանդիպման խնդրանքով ամեն օր զանգում է ՊՆ, մի անհեթեթ պատճառաբանությամբ հրաժարվում է ընդունել ծնողներին։

«Պապիկյանի հետ հանդիպման օրը ՊՆ-ի պատասխանատու անձանցից մեկի հեռախոսահամարը տվեցին՝ հետագայում իրենց հետ կապվելու համար, սակայն այն չի պատասխանում։ Պապիկյանը մեզ խոստացել էր կրկին հանդիպել՝ խումբ-խումբ, որպեսզի միաժամանակ հարցեր չտայինք՝ ինքը չխճճվեր։ Արդեն շուրջ 2 ամիս է անցել, նորից նույն պատմությունն է՝ մեզ չի ընդունում, իբր ժամանակ չունի, այստեղ չի»,-ասաց տիկին Կարինեն։

Անհետ կորածի մայրը ենթադրում է, որ Պապիկյանը շատ է «խոցվել» իրեն վիրավորելու, տեսախցիկների առաջ «շակալ», «տուզիկ» ասելու համար։

«Սեպտեմբերին, երբ մի քանի օր նստացույց արեցինք ՊՆ-ի դիմաց՝ Պապիկյանի հետ հանդիպելու պահանջով, տեսախցիկների առաջ ծնողները վրդովված, այդ թվում նաեւ ես, ասել ենք արտահայտություններ, որոնց պատճառով երեւի էլ չի ուզում մեզ տեսնել։ Անգամ այդ օրը մի քանի ծնողի, այդ թվում Արսենին, որ իրեն ասել էր՝ «տուզիկի պես գնացել մտել է ծակը», չընդունեց։ Ես էլ Արսենի խոսքին ավելացրել էի՝ «տուզիկ չի, շակալ ա»։ Իրեն շակալ անվանելու համար, ինձ ասում է՝ տիկին, Դուք ինձ ճանաչում եք, որ վիրավորում եք։ Ասում եմ՝ շակալություն չի արդյոք՝ մեր տղերքի ճակատագրերը խեղած 2 դավաճան հրամանատարների` Արսեն Աբգարյանին եւ մյուսին պաշտոն է տվել, տարել՝ նստացրել է կողքը, շակալը էլ ո՞նց է լինում՝ պոզով-պոչո՞վ։ Կամ՝ շակալություն չի՞՝ պատերազմը նոր էր ավարտվել, թեւերը պարզել՝ հարսանիք էր անում»,-ասաց անհետ կորածի մայրը։

Տիկին Կարինեի որդին ծառայել է Էջմիածնի «քիմիկների զորամասում»։ 44-օրյա պատերազմի ժամանակ 62 պայմանագրայինների հետ հոկտեմբերի 21-ին Կովսական մեկնած զինվորների հետ անհետ կորել է նաեւ իր որդին։ Նախնական տվյալներով՝ 62 զինվորականներից միայն 22-ն են դուրս եկել շրջափակումից, 40-ի մի մասը սպանվել է, 23 հոգի մինչ օրս անհետ կորած է համարվում։

«Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։

Արդեն շուրջ 2 տարի ընթացող դատական պրոցեսի ընթացքում մեղադրալի կարգավիճակում գտնվող բարձրաստիճան զինվորականներից որեւէ մեկը չի կալանավորվել, ոչ էլ արդարացվել է։ Դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

3 տարի իշխանությունների կողմից անպատասխան են մնում անհետ կորածների ծնողների հարցերը, թե որտե՞ղ են իրենց որդիները, ինչու՞ պետությունը ջանք չի գործադրում նրանց հայտնաբերելու եւ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը, որ վերընտրվելուց առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե «Բաքվում պահվող գերիները մի քանի ամիս էլ կսպասեն» այլեւս չի ցանկանում ծնողների հետ հանդիպել։

Կարինե Մանավազյանն ասում է՝ կանգ չեն առել, ծնողները շարունակում են փնտրել տղերքին։
Օրեր առաջ գրել էինք, որ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ սեպտեմբերի սկզբին ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպից հետո Սուրեն Պապիկյանն անմիջապես աշխատանքից ազատել է վարչական համալիրի պահպանության ապահովման բաժնի պետ, գնդապետ Արման Մկրտչյանին եւ աշխատանքի ընդունել իր համակուրսեցուն՝ մայոր Լեւոն Անդրեասյանին։

Պապիկյանի նյարդերը տեղի են տվել այն բանից հետո, երբ գնդապետ Մկրտչյանը, այսպես ասած, հոգատար վերաբերմունք է ցուցաբերել ՊՆ-ի դիմաց շուրջ 3 օր նստացույց անող անհետ կորածների ծնողների նկատմամբ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, որը միջադեպի օրը ՊՆ-ում է եղել, վստահեցնում էր՝ Պապիկյանը Մկրտչյանին հեռացրել է աշխատանքից իրեն եւ մեկ այլ ծնողի ներս թողնելու համար։

«Պապիկյանը միջադեպի օրը տեղում ազատեց Մկրտչյանին աշխատանքից։ Երբ արդեն իր մոտ էինք, չէինք ցանկանում սկսել ժողովը, պահանջում էինք նաեւ Մկրտչյանի ներկայությունը, սակայն Պապիկյանը հայտարարեց, որ արդեն ազատել է գործից։ Մենք 3 օր շարունակ նստացույց ենք արել, որ Պապիկյանը մեզ ընդունի։ Մենք նրան ասել ենք, որ Մկրտչյանը շատ լավ մարդ է, բայց, փաստորեն, ապարդյուն»,- նշել էր անհետ կորածի մայրը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան Մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որ դուք ապրեք անվտանգ և հանգիստ Հայաստանում Ավելի ուղիղ, ավելի բաց հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցին անել չի կարող Նիկոլը երկիրը խորտակում է, կործանում է մեզ․ քաղաքացի (video) Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ «Էս շիզոֆրենիկից բացի բոլորն էլ կարան երկիրը պահեն․ Նիկոլն Ալիևի ոտքի տակի հողն է».արևաբույրցի (video) Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշիչ դեր ստանան մեր տնտեսության մեջ Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի պայթած գազի խողովակն ու ատոմակայանի բլեֆը»․ Հայկ Նահապետյան (video) «Զանգեզուրի միջանցքն» անպայման կկառուցվի. Ալիև Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video) 56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ Զրո Նիկոլը մի ձև է իշխանությունը վերցրել․ Սամվել Կարապետյան (video) Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը Մահացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am