Խաղաղությունը բացառված է

«Հայատյացությունն Ադրբեջանում պետական կրոն է», «Ազատության» հետ նշել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, որը օրերս Բաքվում մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովին: Աշոտյանի ընդգծմամբ՝ իրենց «փոքր, բայց հպարտ» պատվիրակության այցն Ադրբեջան ցույց տվեց, որ այդ երկիրը պատրաստ չէ ո՛չ երկխոսության, ո՛չ էլ, առավել ևս, խաղաղության: «Համարենք, որ հայատյացությունը Ադրբեջանում պետական կրոն է, և այդ կրոնը երկրպագողների թիվը, ցավոք սրտի, շատ է: Սա ասում եմ, ելնելով այն հանգամանքից, որ մենք պետք է իրոք հասկանանք, որ մեր հարևան հանրապետության ժողովուրդը տարիներ շարունակ ենթարկվել է հակահայկական քարոզչական ներգործության, թունավորվել է հակահայկական լոզունգներով, և այս ամենը, ցավոք, տեսանելի ապագայում որևէ տեսակի երկխոսության արդյունավետության հույս չի ներշնչում»,- ասաց Արմեն Աշոտյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով, դա անշուշտ չի նշանակում, թե չպետք է երկխոսել, ընդհակառակը՝ ցանկացած հարթակ պետք է օգտագործել՝ ադրբեջանական հասարակության հետ շփվելու համար, քանի որ տարիներ շարունակ իրականացվող հակահայկական քարոզչության արդյունքում այնտեղ «հայերից կերտել են արնախում ժողովդի» կերպար: Միևնույն ժամանակ, Արմեն Աշոտյանը շեշտում է՝ նաև չպետք է սին խաղաղասիրությամբ կերակրենք մեր ժողովրդին: «Մենք չպետք է մեր սին պացիֆիզմով, խաղաղասիրությամբ կերակրենք ժողովրդին և կորցնենք մեր զգոնությունը: Խաղաղության հասնելու համար միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի: Սա, երևի թե, ամենապարզ ու ամենաիրական հետևությունն է, որ պետք է անել մեր այցից»,- շարունակեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Հայ պատգամավորների Բաքու կատարած երկօրյա այցի ընթացքում նրանց մշտապես ուղեկցել են այդ երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները: Միակ միջադեպը, ընդդիմադիր պատգամավոր Մանե Թանդիլյանի փոխանցմամբ, տեղի ունեցել ազգությամբ հայ, լրագրող ներկայացող Սյուզան Ջաղիյանի հրահրմամբ․ վերջինս մոտեցել է իրենց և սկսել է հայերեն լեզվով հայհոյել: Եվրանեսթի ԽՎ Բաքվում կայացած համաժողովին հայ խորհրդարանականներից մասնակցել է նաև ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը: Երկօրյա այցից նույն տպավորությունն է ստացել՝ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, անգամ՝ որևէ թեմայով երկխոսության: Թանդիլյանը շեշտում է՝ ցանկացած հարց, անգամ կանանց իրավունքներին վերաբերող թեմաներն ադրբեջանական կողմը մտածված վերածում է հակահայկական քարոզչության։«Ըստ էության, նրանք անգամ այդպիսի չեզոք միջոցառումը պատրաստ են վերածել հակահայկական քարոզի: Շատ սլացիկ անցում էր կատարվում պատերազմական իրավիճակում գտնվող կանաց հարցերին, կանանց նկատմամբ բռնությանը, որ նաև հայերն են դա արել և այլն, և այլն: Այսինքն՝ ամեն թեմայի մեջ, ամեն խոսքից հետո նրանք պատրաստ են դա վերածել հակահայկական ագիտացիայի: Դա նշանակում է, որ նրանք հատկապես Արցախի թեմայի շուրջ երկխոսելու պատրաստ չեն»,- «Ազատությանն» ասել է Մանե Թանդիլյանը: Պատգամավորը հատկանշական է համարում, որ իրենց երկօրյա այցի ընթացքում որևէ ադրբեջանցի պաշտոնյա կամ պատգամավոր հայկական պատվիրակության հետ շփվելու որևէ փորձ չարեց: «Ելք»-ի պատգամավորի դիտարկմամբ՝ այնտեղ ամեն ինչ վերահսկվում է, և որևէ մեկն ինքնուրույն կարծիք արտահայտելու իրավունք չունի․ «Մեզ հետ շփվում էին միայն այն մարդիկ, ում որ կարելի էր»: Ի դեպ՝ Բաքվում հայաստանցի պատգամավորները Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում ոգելից խմիչքով լի բաժակներով լուսանկար էին հրապարակել՝ որում նշում են Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձը: Այդ լուսանկարը Բաքվում միանշանակ չէր ընդունվել: Միլի Մեջլիսի պատգամավորներից մեկը, ըստ «Haqqin.az»-ի, հայտարարել էր, թե հայ պատգամավորներն այդ լուսանկարով սադրում են ադրբեջանցիներին, նրանց դրդելով բռնությունների: Թեև Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին որոշակի պատկերացումներ մեզանում գոյություն ունեին, բայց, այնուամենայնիվ, Բաքու` հայ պատգամավորների այցը, տեղում մթնոլորտին ավելի մոտիկից ծանոթանալու հրաշալի առիթ էր: Իսկ այն, ինչ տեսել են հայ պատգամավորները ուղիղ արտացոլում է այն իրավիճակը, որում գտնվում է այդ երկրում թե՛ իշխանական կառույցները, և թե՛ վստահաբար հասարակությունը: Պետք է ճշգրտորեն գնահատել այն մթնոլորտը, որն առկա է Ադրբեջանում: Արձանագրենք, որ դա մի երկիր է, որտեղ 2 տասնամյակից ավելի հայատյացությունն օր-օրի ուժգնացել է: Սա, օրինակ, անգամ առաջիկա 10-20 տարում խաղաղության մոտենալու հնարավորությունն է բացառում, եթե ոչ` 50 տարում: Պետք է ուղղակի ռեալ խոստովանել, որ Ալիև կրտսերի օրոք անհնար է խաղաղությունը, որովհետև ինքն Ալիևն է անգամ իր իսկ լարած ծուղակում հայտնվել, եթե անգամ ցանկանալ էլ խաղաղություն կնքել` արդեն չի կարող իր իսկ ստեղծած մթնոլորտի պատճառով: Անկեղծորեն նաև խոստովանենք, որ Ալիևի քաղաքականության արդյունքում` հայկական կողմն է շահել, որովհետև Ալիևից ոչ ոք ավելի լավ չապացուցեց, որ ղարաբաղցին չի կարող ապրել հայատյացության պայմաններում, քանի որ երկու տասնամյակ սերունդներն այդ երկրում մեծանում են հայի արյուն խմելու, վրեժ լուծելու երազանքով: Միայն պետք է հուսալ, որ ալիևյան Ադրբեջանի առկայությունից հնարավորինս շահած պետք է դուրս գալ և աշխատել այդ ուղղությամբ ամենայն լրջությամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am