Ի՞նչ են հայ պաշտոնյաները նվիրում ամերիկացի պաշտոնյաներին

«Երեկ անդրադարձել էի, թե ինչ են ադրբեջանցի պաշտոնյաները նվիրում ամերիկացի գործընկերներին։ Դրանք գերազանցապես սեւ խավիարի տարաներ են, թանկարժեք խալիներ եւ պերճանքի առարկաներ։ Հանուն արդարության անդրադառնում եմ նաեւ նրան, թե ինչ են հայ պաշտոնյաները նվիրում։ Իհարկե, ժամանակի սղության պատճառով ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, բայց այս պահին ունենք հետեւյալ պատկերը։ Պարզվում է Սերժ Սարգսյանը հիմնականում գիրք է նվիրում։  Այսպես, 2012թ․ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նվիրել է «Մշո Ճառընտիր» գիրքը։ 2013թ․ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է նվիրել Ուիլյամ Սարոյանի գիրքը։ Նույն թվականին ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին նվիրել է «Հայկական մանրանկարչությունը» գիրքը։ Նույն թվականին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ իր գործընկերոջը նվիրել է երաժշտական հավաքածու՝ ձայնասկավառակ, նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ՝ «Ժանսեմ» եւ «Արեւմտյան մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղին 1988-1990թթ․» գրքերը։ Ամենաթանկ նվերը, որ մինչ այս պահը գտել եմ, դա ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի նվերն է դեսպան Հեֆֆերնին, որը արժեցել է 5000 դոլար։ Դա Ռաֆայել Մելիքյանի վրձնին պատկանող կտավն է, որը Հեֆֆերնը փոխանցել է համապատասխան լիազոր մարմնին։ Սա բնականաբար ամբողջական ցանկ չէ եւ շարունակելի է»,-Facebook-ի էջում գրել է քաղաքագետ, ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am