Դիակապտության տարբեր ձևերը

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ առավոտյան Շրջանայինի հատվածում ողբերգական վթար էր տեղի ունեցել, բեռնատարի վարորդը մահացել էր: Բեռնատարը սննդամթերք էր տեղափոխում, որի պարկերը հայտնվել էին գետնին: Lragir.am-ը նկատել էր և տեսագրել, որ մի կին վերցրել ու տանում էր պարկերից մեկը, ասելով՝ «մեկ ա, սաղ տանում են»: Մեկնաբանություններ՝ «էս ո՞ւր են հասցրել խեղճ ժողովրդին», «բա մարդիկ մի պարկ մակարոնի են կարոտ», «իշխանավորները վատ օրինակ են ծառայում՝ նրանք գողանում են, ժողովուրդն էլ է գողանում»: Անդրադառնանք այդ «հոգոցներին» հերթականությամբ: 1988-ի երկրաշարժի ժամանակ, երբ վիշտն ու ողբերգությունը հազարապատիկ ավելի մեծ էին, մարդիկ` Խորհրդային Հայաստանի բնակիչները, դիակապտությամբ չէի՞ն զբաղվում, չէի՞ն մտնում ավերված տները և տանում այն, ինչ արժեքավոր էին համարում: Ի՞նչ է` այդ մարդիկ սովա՞ծ էին: Կամ 2005 թվականին, երբ «Քեթրին» մրրիկը ավերել էր Նոր Օռլեանը, չկայի՞ն ավազակախմբեր, որոնք նույնն էին անում: Թե՞ ամերիկացիներն էլ են «մի կտոր հացի կարոտ» կամ, ավազակությամբ զբաղվելով, իրենց յուրահատուկ բողոքն էին արտահայտում Ջորջ Բուշ կրտսերի քաղաքականության դեմ: Գուցե ավազակները մտնում էին լքված բնակելի շենքերը, խանութներն ու հիվանդանոցներն այն պատճառով, որ Բուշի վարչակազմը նրանց վատ օրինա՞կ էր ծառայում: Այնպես որ, հասարակության բարոյականության մակարդակը պայմանավորված չէ նյութական վիճակով, «ռեժիմով», իշխանություններով և մնացած բաներով: Հայաստանում կան հազարավոր, իսկ աշխարհում՝ միլիոնավոր մարդիկ, որոնք տասնյակ, հարյուրավոր անգամներ ավելի վատ են ապրում, քան մակարոնի պարկ տանող կինը, բայց իրենց արժանապատվությունից ցածր են համարում գետնից մի փշուր վերցնել և գրպանը դնել: Կարելի է ապրել խրճիթում ու լինել կայացած ու երջանիկ, կարելի է նաև ապրել երեքհարկանի առանձնատանը և նախանձել դիմացի չորսհարկանի առանձնատուն ունեցող հարևանին՝ արդարացնելով սեփական հանցագործությունները դիմացինի ավելի մեծ հանցագործություններով: Մարդիկ ամեն տեղ գրեթե նույնն են՝ ամեն տեղ կան արժանապատիվ, պարկեշտ մարդիկ, կան նաև դիակապտությամբ զբաղվողներ: Ասում եմ՝ «գրեթե», որովհետև ենթադրում եմ, որ Ճապոնիայում, օրինակ, աղետի ժամանակ մարդիկ իրենց այնպես չեն դրսևորում, ինչպես Հայաստանում կամ ԱՄՆ-ում (գուցե սխալվում եմ): Բայց հասարակություններն ունեն, այնուամենայնիվ, իրենց առանձնահատկությունները: Մեր հասարակությունը սիրում է, այսպես ասած, «գլխին մոխիր» լցնել և ամեն մի տգեղ արարք բացատրել «ռեժիմով», իշխանություններով, աշխարհագրական դիրքով և հայ ժողովրդի դժբախտ ճակատագրով: Ամերիկացիները դժվար թե այդքան «խորանան»: ... Երեկ Aravot.am-ի ամենակարդացված նյութն էր Կրասնոդարում կանիբալիզմի մասին տեղեկությունը, որը ոչ թարմ էր, ոչ էլ մեր բացառիկը: Այդ «նախապատվությունն» էլ է դիակապտության նման մի բան»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am