ԱՄՆ Կոնգրեսում կարող են Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Ամերիկայի ձայն Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հաստատում: «Ադրբեջանի իշխանությունը շարունակում է բռնություններ կիրառել, քաղաքական նկատառումներով քրեական մեղադրանքներ ներկայացնել, առեւանգել եւ այլ կերպ փորձել լռեցնել մարդու իրավունքների պաշտպաններին, անկախ լրագրողներին եւ կրոնական առաջնորդներին: Մեր երկրների միջեւ ակնհայտորեն առկա են կարեւոր անվտանգության եւ տնտեսական կապեր, այնուամենայնիվ, նման խախտումները չեն կարող անտեսվել», – նշել է կոնգրեսական Սմիթը: Օրենքը նախատեսում է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգներն առաջնահերթությունը տալու է մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը: Նշված իրավունքներն ու ազատությունները խախտող Ադրբեջանի իշխանավորների նկատմամբ օրենքը նախատեսում է «Մագնիցկու ցուցակի» օրինակով պատժամիջոցների կիրառում: Օրենքը նաեւ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել հետապնդումները ժողովրդավար կառավարության կողմնակիցների նկատմամբ: «Գլոբալ Մագնիցկու Ակտը ճանապարհ է հարթել դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ Միացյալ Նահանգները կարող է պաշտպանել մարդու իրավունքները», -նշել է Քրիս Սմիթը: Նա մասնավորապես առաջարկում է որպես պատժամիջոց Միացյալ Նահանգներ մուտքի իրավունքի արգելումը եւ ադրբեջանցի պաշտոնյաների հաշիվների սառեցումը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am