«Մորս հետ չեմ ապրի, բայց նրան մի զրկեք ծնողական իրավունքներից». դատավորը մերժեց հայցը

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանը տարեսկզբին դիմել էր դատարան, Գ. Զարգարյանին ծնողական իրավունքներից զրկելու հայցապահանջով: Գ. Զարգարյանը  ունի երկու անչափահաս երեխա` 2001թ-ին ծնված տղա եւ 2015թ-ին ծնված աղջիկ երեխաներ: Հայցվոր կողմը դատարանին հայտնել է, որ Գ.Զ.-ն  2008թ. դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով: Ոստիկանության միջնորդությամբ, Վանաձորի մանկատուն է ընդունվել պատասխանողի որդին` Ա. Զարգարյանը, ով մինչ օրս բնակվում է այնտեղ եւ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ: 2013թ.-ին պատասխանողը պատիժը կրելուց հետո եւս ցանկություն չի ցուցաբերել տեսնելու, առավել եւս պահելու եւ խնամելու իր որդուն: Ավելին, 2015թ. իր նորածին դստերը` Գ. Զ.-ին նույնպես մանկատուն է հանձնել՝ առանց նրա կարգավիճակը պարզելու: Պատասխանողը երբեք չի այցելել իր երեխաներին, չի հետաքրքրվել նրանց ճակատագրերով: Պատասխանողը բնակվում է աղբի գարաժներ կոչվող տարածքում` մեքենայի հին թափքի մեջ, հակահիգիենիկ եւ հակասանիտարական պայմաններում, ուր բացակայում են երեխային պահելու տարրական պայմաններ, նաեւ գտնվում է նյութապես ծայրահեղ ծանր վիճակում: Նախորդ տարի դատարանը սահմանափակել էր Գ.-ի ծնողական իրավունքները: Դատաքննությամբ հայցվորի ներկայացուցիչը պնդել է ներկայացված հայցն ու հայտնել, որ մինչ օրս մայրը մեկ անգամ է այցելել իր որդուն` Ա.-ին, իսկ աղջկան տեսնելու ցանկություն առհասարակ չի հայտնել: Դատարանին ներկայացվել է նաեւ Գ.-ի  բնակության վայրը, որն իրենից ներկայացնում է մեքենայի թափք, որում երեխաները միանշանակ բնակվել չեն կարող: Սակայն մայրը, Գ. Զ.-ն, ներկայացված հայցի դեմ առարկել է՝ նշելով, որ ինքը չի հրաժարվում իր երեխաներից, չի ցանկանում, որ իրեն զրկեն ծնողական իրավունքներից: Հայտնել է նաեւ,  որ տղային 2008թ. Հանձնել են մանկատուն, քանի որ ինքը դատապարտվել է ազատազրկման, իսկ աղջկան մանկատուն է հանձնել ֆինանսական խնդիրների պատճառով: Վանաձորի մանկատան ներկայացուցիչը եւս հաստատել է, որ Գ. Զարգարյանը բնակվում է եղբոր հետ մեքենայի թափքում, խայտառակ սանիտարահիգիենիկ պայմաններում, ամբողջ ընթացքում այցելել է երեխաներին մեկ անգամ՝ հարբած վիճակում, ցանկություն չի հայտնել տեսնել աղջկան, տղան էլ ամաչել է նման վիճակում դուրս գալ մորը տեսնելուց, բայց աշխատակիցների ուղեկցությամբ համոզել են, որ դուրս գա ու գոնե մեկ անգամ մորը տեսնի: Ներկայացուցչի պատմելով՝  Գեղեցիկն ասել է, որ երեխայի խնամքով չի կարողանում զբաղվել եւ եթե զբաղվեր էլ, երեխայի կյանքին ուղղակի վտանգ կսպառնար, քանի որ բացի տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունից, նա ուղղակի ծնողավարման հմտություններ չունի: Երեխաների հետ հուզական կապով կապված չի, դա իրենց մասնագիտական դիրքորոշումն է, որի իրավասությունն իրենք ունեն, երեխաներից տղան ցանկություն չունի մորը տեսնել: Գեղեցիկն իր աղջկան չի ճանաչում, մեկ անգամ այցելության ժամանակ հենց ինքն էլ ցանկություն չի հայտնել տեսնել երեխային, աղջկա մասին որեւէ բա չի ասել, տղան է հիշեցրել, որ Գեղեցիկը նաեւ աղջիկ ունի, նա էլ ասել է «դե կարելի է տեսնել»: Գեղեցիկի տղան՝  Ա. Զարգարյանը, դատարանին  հայտնել է, որ մորը վերջին անգամ տեսել է մայիսի 28-ին` իր ծննդյան օրը, իրեն մոր հետ լավ է զգում, ու չի ցանկանում, որ մորը զրկեն ծնողական իրավունքներից: Հայտնել է նաեւ, որ եթե մորը չզրկեն ծնողական իրավունքներից, ինքը չի գնա նրա հետ ապրելու, որովհետեւ բնակվելու տեղ չունի, բայց չի ցանկանում, որ նրան զրկեն իր նկատմամբ ունեցած ծնողական իրավունքներից»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am