Ռուսաստանից «ցինիկ նվեր» Պորոշենկոյին ծննդյան օրվա կապակցությամբ
Վրաստանի նախագահ‚ Օդեսսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Վիննիցայի շրջանի զինապահեստում բռնկված հրդեհն անվանել է Ռուսաստանի կողմից Պյոտր Պորոշենկոյի ծննդյան օրվա «ցինիկ նվեր»: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Սաակավշիլին համոզմունք է հայտնել, որ դեպքի հետ առնչված է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիշեցնենք‚ որ հրդեհի հետևանքով ռազմապահեստի շրջակայքից մոտ 30.000 մարդ է տարհանվել: Կա երկու վիրավոր:
