Դասականը...

Որոշել էի, այլևս չանդրադառնալ դասական քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի գործունեությանը կամ ավելի ճիշտ՝ խոսքերին, համարելով, որ ժամանակին գրված հոդվածը բավարար է։ Ինչու խոսքերին, քանի որ իրականում, Էդմոնը բարձր վարձատրվելուց, կյանքը վայելելուց բացի, ընդունակ չէ որևէ օգտակար գործ կատարելու, այլ միայն, ամենայն լրջությամբ հիմնավորում է իր տիրակալ, Արցախն ուրացած արարածի գործերն ու մտքերը։

Մի կերպ որոշեցի ինձ ստիպել և լսել Էդմոնի հարցազրույցը տրված 24 news.am լրատվամիջոցին։

Լսեցի ու ․․․ զզվեցի։ Եթե Էդմոնին անձամբ չճանաչեի, նրա մասին կմտածեի, թե նա ընդամենը դասերն անգիր արած, տրամաբանությունից զուրկ, «գերազանցիկ» աշակերտ է և այդ դպրոցական տարիքից և կաղապարից դուրս չի եկել։ Կարծում եմ, որ հազար անգամ ավելի լավ է լինել խոսքերն անգիր արած, տրամաբանությունից և սկզբունքներից բացարձակապես զուրկ անմեղսունակ, քան հանուն սեփական բարօրության, ընկնել քեզ հրապարակային նվաստացնող և ծեծուջարդ տվող դավաճանի ոտքերը։ Իր ողջ հոգով և մարմնի տարբեր մասերով, սույն դասական, լուսավոր գործիչը պաշտպանում էր Արցախն ուրացած, բայց իրեն և կնոջը պաշտոններ և Երևանում բնակարան նվիրած, իր տիրակալ- դավաճանի թեզերը։ Որպես իր խոսքերի հիմնավորում, ինչպես նաև ունկնդրի վրա տպավորություն թողնելու համար, Էդմոնը հաճախակի գործածում էր մոդայիկ «նարատիվ», ինչպես նաև «քեյս», «լոբբինգ», «կոսմոնավտ», «խոսույթ» բառերը։ Հետևելով իր տիրակալի դավաճանական մտքերին, էդմոնը նույնպես ուրացավ Արցախը և «հիմնավորեց», խաղաղության անվան տակ,սպասվելիք հերթական կապիտուլյացիան։Էդմոնն, իբր ունենալով սեփական կարծիք,լուրջ դեմքով ասում է, որ դեմ է Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը, այն համարելով վտանգ ազգային անվտանգությանը։ Փաստորեն, ըստ Էդմոնի , այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի համայնքն ու նրա ղեկավարությունը, որի հետ Բաքվում հանդիպում է Էդմոնի կողմից երկրպագելի եվրոպայի թիվ մեկ իրավապաշտպան, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը( https://politik.am/am/evropaci-chinovniky-hamarum-e-vor-hayastani-taratsqum-ka-arevmtyan-adrbejan), Հայաստանի անվտանգությանը վտանգ չեն ներկայացնում, ի տարբերություն Արցախի պետական մարմինների։ Հավանաբար, ըստ Էդմոնի՝ Հայ Առաքելական եկեղեցին, չլուծարելով Արցախի թեմը,նույնպես վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը։Ա՛յ, Էդմոն, իրականում, քո տիրակալը, դու անձամբ և տիրակալիդ մյուս բոլոր ստրուկներդ եք վտանգ ներկայանում Հայաստանի անվտանգությանը։ Եվ քանի դեռ դուք կաք և իշխանության եք, Հայաստանը ապագա չունի։

Էդմոնն իրեն համարում է դասական քաղաքական գործիչ, վարկաբեկելով «դասական» բառի իմաստը։ Հայտնի են դասական գրականություն, երաժշտություն, հետևաբար նաև դասական գրողներ, երգահաններ եզրերը։Օրինակ,դասական գրող և երգահան են Հովհաննես Թումանյանը և Արմեն Տիգրանյանը։

Փաստորեն, ի տարբերություն գրողների, երգահանների և այլ մասնագիտությունների, ըստ Էդմոնի,դասական քաղաքական գործիչ նշանակում է անտաղանդ, սկզբունքներ չունեցող, հարմարվող, նյութապաշտ, հայրենիքն ուրացող անձնավորություն։ Ո՛չ Էդմոն, դու՛ , քո տիրակալն, ինչպես նաև քպ-ական ու լուսավորական բոլոր գործիչներդ, ոչ միայն դասական, այլև արդիական քաղաքական գործիչներ չեք, դուք նույնիսկ չեք ձգում ռաբիս, գավառական գործիչ լինելու պատվին։ Դուք ընդամենը քաղաքական գործչի դիմակի տակ թաքնված վաճառականներ եք, ինչպես Խաչատուր Սուքիասյանը և շահույթ եք ստանում հայրենիքի վաճառքից։

Ավետիք Իշխանյան

դիտվել է 506 անգամ
Լրահոս
UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am