Երեւանում 1.5 տարեկան երեխան մահացել է կրկնակի պատվաստման հետեւանքով. Հայկական Ժամանակ

Երեւանում 1.5 տարեկան երեխան այս տարվա հուլիսին մահացել է ԿԿԽ-ի՝ կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ պատվաստանյութի կրկնակի ներարկումից: Այս մասին Հայկական Ժամանակը տեղեկացել է ՀՀ քննչական կոմիտեից: Պատասխանելով հարցմանը՝ կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց. «Նախաքննության ընթացքում ստացվել է փոքրիկի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի, մահվան պատճառ է հանդիսացել ԿԿԽ տեսակի պատվաստանյութի կրկնակի ներարկումը։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»: Անդրադառնալով հարցին, թե ինչ է նշանակում կրկնակի ներարկում, երեխան երկո՞ւ անգամ է պատվաստվել, թե՞ մեկ պատվաստման ընթացքում կրկնակի դոզա է ստացել՝ Սոնա Տռուզյանը մանրամասնեց, որ երեխան ԿԿԽ-ի դեմ արդեն մեկ անգամ պատվաստված է եղել: «Հանձնաժողովային փորձաքննության նշանակումը հենց այդ նպատակն ունի՝ պարզել, թե ում գործողությունների հետեւանքով կամ անգործության պատճառով է, որ փոքրիկը երկրորդ անգամ է պատվաստվել՝ առանց սահմանված ժամկետը լրանալու»,- ասաց նա: 1.5 տարեկան Լենայի հարազատները համոզված էին, որ նա մահացել է դրանից օրեր առաջ ստացած պատվաստման հետեւանքով: Մայրը` Թեհմինե Բաղդասարյանը, մեզ հետ զրույցում պատմել էր, որ դուստրն ատամ հանելու պատճառով վատառողջ էր, հոսպիտալացվել էր, բուժում էր ստանում: Այդ ընթացքում տարածքային պոլիկլինիկայից շարունակ զանգահարել են, ասել, որ պետք է երեխային հերթական պատվաստումը ստանալու տանել: Ինքն անընդհատ մերժել է, բայց ի վերջո տեղի է տվել: «Այնքան զանգահարեցին, երեխային տարա, պատվաստվեց: Բայց պատվաստանյութը ինձ մոտ չեն քաշել ներարկիչի մեջ: Բուժքույրը պատրաստ բերեց, բժիշկը իմ պուճուրիկին սրսկեց: Ասաց` դա յոթ հիվանդության դեմ է: Հետո երեխային բերեցի տուն, երկու օր ամեն ինչ նորմալ էր, ուտում էր, ջուր էր խմում, խաղում էր: Երրորդ օրը տաքությունը բարձրացավ: Երեկոյան զանգահարեցի շտապօգնություն, ասացի պատվաստում են արել, երեխայի տաքությունը բարձրացել է, մի հատ կանչ գրեք: Պատասխանեցին` այդպես պետք է լինի, չենք կարող գալ, կանցնի»,- ողբերգությանը նախորդած իրավիճակը ներկայացրել էր Թեհմինեն: Արդեն լուսադեմին փոքրիկը մոր ձեռքերի մեջ մահացել էր: Դեպքի առթիվ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է հիվանդի մահ): Նախաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդ Թեհմինե Բաղդասարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017թ. հուլիսի 4-ին դստերը պատվաստման նպատակով տարել է «Բժշկուհի Բադանյան» ՍՊԸ:

դիտվել է 248 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am