Արտառոց դեպք. քրեական հեղինակություն դառնալու համար փորձել է սպանել ոստիկանին

Հանցավոր աշխարհում հեղինակություն ձեռք բերելու համար ոստիկան են ցանկացել սպանել: ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տարված լինելով հանցավոր աշխարհի մասին գաղափարներով` հանցավոր աշխարհում հեղինակություն ձեռք բերելու, ինքնահաստատվելու և հասարակության ուշադրությունն իր անձի վրա սևեռելու համար որոշել է ոստիկան սպանել ու սպանության համար դատապարտվել: Արդյունքում 2017թ. հունիսի 9-ին` ժամը 16:10-ին, գնացել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին, թակել է նշված շենքի մուտքի` ներսից կողպված վիճակում գտնվող դուռը և ձևացնելով, թե իբր իրեն լավ չի զգում, օգնություն խնդրել: Բաժնի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Ռաֆիկ Գոլովորյանը Պետրոսյանին օգնություն ցույց տալու համար բացել է դուռը, որից անմիջապես հետո Պողոսյանը դանակով հարվածել է ոստիկանին, ապա դանակը վեր բարձրացնելով` փորձել է կտրել ոստիկանության սպայի պարանոցը: Հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ բաժնի մուտքի դռան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից Վահրամ Մանուկյանը վրա է հասել և ձեռքին եղած ինքնաձիգի խզակոթով հարվածել է Ս. Պետրոսյանի դեմքին` վայր է գցել նրան: Հանցավոր աշխարհում հեղինակություն վայելելու համար սպանության փորձ կատարող Պետրոսյանը կալանավորված է:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am