ՌԴ-ՀՀ ռազմատեխնիկական համագործակցության մասին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է թափանցիկ` համապատասխան բոլոր միջազգային պայմանագրերի:
«Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հայաստանին ռազմամթերք մատակարարելու համար պաշտոնական Բաքվի կողմից ներկայացված բողոքի նոտան:
«Մենք արդեն դիվանագիտական խողովակներով համապատասխան տեղեկատվություն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին, Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, նրա հետ զարգացնում է այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործակցություն: Մենք հուսով ենք դա ըմբռնումով կընկալվի Ադրբեջանի կողմից: Մենք այդ համագործակցությունը ծավալում ենք չթաքցնելով այն` թափանցիկ, բաց. սա հայտնի փաստ է: Միաժամանակ, ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին ռազմաթմերքի յուրաքանաչյուր մատակարարում մեր կողմից իրականացվում է` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով` ռազմաթերքի մատակարարման հարցում Ռուսաստանը պահպանում ստանձնած միջազգային պարտավորությունները, գործում է ազգային արտահանման վերահսկողության համակարգի խիստ շրջանակներում: Ռուսաստանը նախորդ շաբաթ հրապարակել էլ 200 մլն դոլարի վարկի շրջանակում Հայաստանին մատակարարվող ռազմամթերքի ցանկը, ինչի հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա էր հղել ՌԴ ԱԳՆ-ին: