Զգույշ տպավորության տակ չմնաք, պարոն Աշոտյան. Փաշինյան

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում միությունում անելիք չունի, ու այն լրջագույն սպառնալիքներ է ստեղծել մեր ռազմական ու քաղաքական անվտանգության առումով: Փաշինյանն ասաց, որ 2015-ին Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 109 մլն դոլար, այսինքն՝ ավելին, քան՝ Բելառուսը, Ղազախստանը միասին վերցրած։ «ՀՆԱ-ն 8 տոկոսով կրճատվել է, պետական պարտքը 10 տոկոսով աճել, կրկնակիից ավելի նվազել են ներդրումները եւ այլն։ Թուրքիայի հետ, որի հետ ընդհանրապես որեւիցե հարաբերություն չունենք, 164 մլն դոլար է ապրանքաշրջանառությունը` 30-40 տոկոսով գերազանցելով Ղազախստանի ցուցանիշը։ Հաճախ, նաեւ արհամարհանքի դրսեւորումներ ու շատ ցինիկ միջամտություններ ենք նկատում ԵՏՄ մեր որոշ գործընկերների կողմից՝ ՀՀ ներքին գործերին։ Այն մտավախությունները, որ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքներն ավելի են թանձրացել, իրականություն են դառնում»,- ներկայացրեց նա: Այնուհետև թեթև լեզվակռվի մեջ մտավ Արտաշես Գեղամյանի հետ, որից հետո ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նրան հիշեցրեց, որ Փաշինյանի խոսելու ժամանակը սպառվել է: Սակայն Փաշինյանը շարունակեց խոսել: Փաշինյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն Իրանի հետ մեր հարաբերություններում շատ նեգատիվ ազդեցություն է ունեցել: «Ես ադրբեջանական սադրանքներին չեմ տրվել, ուր մնաց Ձեր սադրանքներին տրվեմ»,- շտապեց հայտարարել Արմեն Աշոտյանը: «Տպավորվել եք, տպավորվել եք, պարո՛ն Աշոտյան, բայց զգույշ, տպավորության տակ չմնաք»,- զգուշացրեց Փաշինյանը:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am