Թուրքիան դադարեցրեց թռիչքները
Թուրքական Pegasus ավիաընկերությունը հայտարարել է Իրաքյան Քրդստանում գտնվող Էրբիլ քաղաք թռիչքները դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ թուրքական առաջատար՝ Turkish Airlines ավիաընկերությունն էլ տեղեկացրել է, որ թռիչքները դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական գրություն չեն ստացել, ուստի շարունակելու են ավիափոխադրումներ իրականացնել դեպի Սուլեյմանիե և Էրբիլ:
