Փորձել են սպանել ԱՄՆ ՊՆ ղեկավարին
Թալիբան ծայրահեղական շարժումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում օդանավակայանի գնդակոծությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Շարժումը հայտարարել է նաև, որ նրանց թիրախն է եղել Քաբուլ ժամանած ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը: Թալիբներից հետո կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ավելի վաղ Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նաջիբ Դանիշը հայտնել է, որ մայրաքաղաքի օդանավակայանի մոտ մի քանի հրթիռ է ընկել, ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել:
