Զանգվածային թունավորման նոր դեպք Թուրքիայում
tr.sputniknews.com-ը գրում է,որ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի 5 դպրոցում միաժամանակ զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել,ոսպիտալացվել է ավելի քան 200 դպրոցական: Երեխաներին հավի մսով բրնձի փլավ է մատուցվել, ինչից հետո վերջիններս սկսել են փսխել եւ բողոքել որովայնի շրջանում սուր ցավերից: Առայժմ հստակ է, որ բոլոր դպրոցներում երեխաների ճաշը պատրաստում եւ մատակարարում է նույն ընկերությունը:
