Պատժամիջոցների սպառնալիքն արդյունավետ է Ադրբեջանի պարագայում. վերլուծաբաններ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Վերջին շրջանում Ադրբեջանում գրանցված հերթական ճնշումները մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, ստիպում եմ ԱՄՆ օրենսդիրներին ավելի լուրջ քայլերի դիմել։ «Ադրբեջանում մամուլի և խոսքի ազատության համատեքստում իրավիճակը կարելի է բնութագրել որպես չափազանց ծանր»,- նշում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը: Օգոստոսին Ադրբեջանում կալանավորվեց Թուրան լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը՝ հարկերի վճարումից խուսափելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքով: Սառեցվել էր լրատվամիջոցի բանկային հաշիվը, իսկ գործակալության գրասենյակում հարկային մարմիններն անցկացրեցին ստուգումներ: Հետագայում Մեհման Ալիևի կալանավորումը փոխարինվեց տնային կալանքով: «Վերջին իրադարձությունը, կապված Ադրբեջանում առաջին և այս պահին միակ անկախ լրատվամիջոցի՝ Թուրանի ղեկավարի կալանավորման և ազատ արձակման հետ, փաստում է, որ այստեղ վերանում են ազատության կղզյակները»,- ասում է Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Մեյդան TV լրատվամիջոցի գործադիր տնօրեն Էմին Միլլին: Թուրանի նկատմամբ բռնաճնշումները միջազգային ասպարեզում քննադատության նոր ալիք բարձրացրեցին ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ևս խորը մտահոգություն հայտնեց այս առիթով, իսկ ԱՄՆ-ի Սենատում առաջ քաշվեց սենատոր Դիք Դրբինի նախաձեռնությունն՝ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ համապատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին: «Այն ինչ տեղի ունեցավ կրկնություն էր նախկինում տեղի ունեցած զարգացումների, երբ լրագրող Հաջիջա Իսմայիլովան ձերբակալվեց, իսկ կոնգրեսական Քրիս Սմիթն առաջարկեց պատժամիջոցների կիրառում: Ադրբեջանի իշխանությունները գիտակցեցին, որ կարող են ենթարկվել պատժամիջոցների և ազատ արձակեցին Իսմայիլովային»,- ասում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը: «Սա ընդամենը շարունակություն է այն վարքագծի, որ դրսևորում են Ադրբեջանի իշխանությունները երկար տարիներ՝ երկրում վերացնելով անկախ լրատվամիջոցի համար ազատ գործելու տարածությունը»,- ասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը: Վերլուծաբանները համամիտ են, որ Ադրբեջանում մամուլի և ազատության նկատմամբ բռնաճնշումների դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը պատժամիջոցների սպառնալիքն է: «Կարծում եմ իշխանություններին զարմացրեց սենատոր Դրբինի նախաձեռնությունը: Ամեն դեպքում միայն դրանից հետո Թուրան գործակալության տնօրենի բանտարկման միջոցը փոխարինվեց տնային կալանքով»,- ընդգծում է դեսպան Կազլյարիչը: «Ակնհայտ է, որ Ալիևին մտահոգում է դեպի Արևումուտք ելք ունենալու հնարավոր սահմանափակումը, քանի որ այնտեղ է գտնվում նրա ֆինանսական միջոցների մեծ մասը: «Մագնիտցկու ցուցակի» օրինակով ճնշումներն արդյունավետ են Ադրբեջանի պարագայում»,- ընդգծում է Սանամյանը: Ըստ Էմիլ Սանամյանի, պատժամիջոցների բացակայությունը նախկինում նպաստել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակեն ճնշել ազատ խոսքն ու մամուլը երկրում: «Ադրբեջանի նկատմամբ բարեփոխումներ իրականացնելու կամ առնվազն մամուլի ճնշումները դադարեցնելու պահանջով համապատասխան սահմանափակումների բացակայության պարագայում, ամենայն հավանականությամբ, նման ճնշումները կշարունակվեն»,- ընդգծում է Սանամյանը: Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով էլ այս հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը դրսևրում է շարունակականություն: «Նրանք մտահոգություն հայտնեցին Թուրանի տնօրենի կալանավորման առիթով: Նույն առիթներով արձագանքում էր Օբամայի վարչակազմը, ուստի դա վկայում է, որ վարչակազմի քաղաքականությունը նման բացասական երևույթներին արձագանքելու առումով փոփոխության չի ենթարկվել»,- ընդգծում է դեսպան Կազլյարիչը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am