Ո՞ւր են տանում Հայաստանը օրվա իշխանությունները

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ակնհայտ է, որ Հայաստանը զարգացման առավել նպաստավոր պայմաններ կարող է ձեռք բերել տարածաշրջանում խաղաղության հաստատման պարագայում։ Բայց այդ խաղաղությունը կարող է վերածվել կործանման սկզբի, եթե հայկական կողմը փորձի հասնել դրան, ինչպես ասում են, «ցանկացած գնով»։ Այդ դեպքում նույնիսկ կարող ենք կորցնել մեր պետականությունը։ Ինչպես ասում են՝ խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են։ Իսկ ներկայում այնպիսի իրավիճակում ենք, որ կարծես հենց խաղաղություն ենք մուրում։ Այսինքն, մենք չէ, օրվա իշխանությունները: Փաշինյանը փորձում է, ինչ գնով էլ լինի, հասնել «խաղաղության դարաշրջանի» բացմանը։ Խաղաղության ձգտում է ցանկացած բանական մարդ:

Սակայն հարցն այն է, թե ինչի գնով: Փաստը մնում է փաստ, որ ինչքան շատ է Նիկոլ Փաշինյանը զիջում հակառակորդին, վերջինս ավելի շատ է պահանջում։ Անընդմեջ խոսվում է, թե շատ շուտով խաղաղության պայմանագիրը կնքվելու է, բայց, որպես կանոն, միշտ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում ու խոչընդոտում բանակցային գործընթացը։ Թուրքիան ևս հայկական կողմի հետ խոսում է նախապայմանների տեսքով, իսկ Անկարայի՝ Հայաստանին ուղղված առաջին նախապայմանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Այսպիսի գործընթացի միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը պայմաններ են ստեղծում նոր ռազմական ագրեսիայի համար։ Պատահական չէ, որ հերթական զորավարժության ընթացքում թուրքական և ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից խաղարկվեցին հակառակորդի տարածք ներթափանցելու սցենարներ։

Փաստացի թուրք-ադրբեջանական տանդեմը շարժվում է Հայաստանը կազմաքանդելու ճանապարհով։ Անկարան ու Բաքուն կարող են կանգնել միայն մի դեպքում, երբ որ լուրջ դիմադրության հանդիպեն։ Չենք ասում, որ Հայաստանը չպետք է իր հարաբերությունները կարգավորի երկու հարևանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց այն չպետք է լինի նվաստացման գնով։ Իսկ Փաշինյանն այնպիսի քաղաքականություն է վարում, որը մեր երկիրը տանում է դեպի միայն թուրքացման կամ, այլ կերպ ասած, Թուրքիային ենթակա լինելու ճանապարհով։ Արդյոք պատահակա՞ն էր, որ իր վերջին հարցազրույցում նա նշեց, թե Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել դաշնակցային պարտավորությունները։ Փաշինյանի այս պնդումն ավելի խոր վերլուծելու դեպքում կարող ենք տեսնել, որ խոսքը արևմտյան երկրների մասին չէ, քանի որ Հայաստանը նրանց հետ միշտ էլ գործընկերային հարաբերություններ է ունեցել։

Եվ նոր գործընկեր կարող են դառնալ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հետ Հայաստանը միշտ էլ թշնամական հարաբերություններ է ունեցել։ Դրա համար էլ, պատասխանելով Ռուսաստանի հետ Հայաստանի պատմական հարաբերությունների վերաբերյալ հարցին, Փաշինյանը հորդորել է դրա փոխարեն կենտրոնանալ «թյուրքական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շատ ավելի երկար պատմության վրա»։ Հետաքրքիր է, որ Փաշինյանը չի նշում Իրանի հետ փոխգործակցության խորացման մասին, որի հետ մեր հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, և այս հարցում կոնկրետ ավանդույթներ կան ձևավորված։

Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ հարցերում Հայաստանի ու Իրանի շահերը համընկնում են։ Բայց ինչպե՞ս կարող էր Փաշինյանն այս մասին հայտարարել, երբ որ Թուրքիան ու Իրանը տարածաշրջանային մրցակիցներ են։ Արևմուտքն էլ մեր տարածաշրջանում առաջ է մղում Անկարային։ Հայաստանը Թուրքիայի կցորդ դարձնելու հեռանկարը Արևմուտքին ամենաձեռնտու տարբերակն է, քանի որ արևմտյան ուժերը գործնական առումով ներկա չեն մեր տարածաշրջանում ու իրենց ներկայությունը կարող են ապահովել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի միջոցով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է նկատի ունենալ, որ այդ երկիրը կոնկրետ ներկայություն ունի մեր տարածաշրջանում, առավել ևս՝ մեր երկրում։ Ուստի շատ նուրբ հարցի հետ գործ ունենք, և այդ երկրի հետ առճակատման գնալուց առաջ պետք է հաշվի առնել նաև դրա վտանգավորության աստիճանը։

Եթե հայռուսական հարաբերությունների վատթարացումն անցնի թույլատրելի սահմանները, ապա մեր երկիրը կարող է լուրջ խնդիրներ ունենալ։ Տեսել ենք, թե Վրաստանում ինչ տեղի ունեցավ, ու տեսնում ենք, թե Ուկրաինայում ինչ է տեղի ունենում։ Ընդհանրապես, չպետք է հարաբերությունները փչացնել ոչ մի կողմի հետ, ավելին՝ անհրաժեշտ է աշխատել նաև այլ ուղղություններով, օրինակ՝ Չինաստանի ու Հնդկաստանի, բայց պետք է հասկանալ, որ ՀՀ-ն մղելով դեպի Թուրքիա՝ քայլում ենք պետականության ոչնչացման ճանապարհով։ Թուրքիան ու Ադրբեջանն ուղղակի հեռահար մտադրություններ ունեն կլանել Հայաստանը և միավորվել ցամաքային կապով, որը հնարավորություն կտա ստեղծել համընդհանուր համաթյուրքական ինտեգրացիոն դաշտ, որտեղ Հայաստանի համար տեղ չկա։

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP ՀՀ-ից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են Ճղճիմ բանսարկուն ընդդիմությանն է նկարում. Գագիկ Համբարյան Արտակարգ իրավիճակ Լոռիում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին Հայաստանում մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում. Ռոբերտ Ամստերդամ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Փաշինյանի էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի, որը նա չի «կորցնում» ինքնատիրապետումը. քաղաքագետ Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը. Արմլուր Փաշինյանի ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում. փաստաբան Քրդական գործոնը Իրանում կասկածի տակ է դնում TRIPP–ը. Jamestown Հայաստանից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են. Ադրբեջանի մաքսային կոմիտե Եկեղեցու դեմ արշավողը քանդում է Հայաստանի ողնաշարը, Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. պաշտպանելո՛ւ ենք Մայր Աթոռը. հայտարարություն Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am