Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին կոչ է անում լծվել Հայաստանում խաղաղություն հաստատելու գործին։
«Ես ձեզ մի բան եմ ուզում խնդրել՝ այդպես բոլորով լծվեք ոչ թե այսօրվա իշխանություններին քննադատելու կամ որևիցե ձևով խանգարելու գործին, մենք մի օր գնալու ենք ընտրությունների միջոցով, այլ՝ Հայաստանում խաղաղություն հաստատելու գործին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով՝ խաղաղությունը պետք է բոլորին, մեր պետությանը։
Հարցին՝ ի՞նչ գնով՝ արձագանքեց. «Մենք արդեն բոլոր գները վճարել ենք, կարծում եմ՝ ավել գին չպետք է վճարենք»։
Լրագրողի դիտարկմանը՝ հայրենիքի մի մասը թողնելով թշնամուն՝ մյուս մասում կարող ենք խաղաղ ապրե՞լ՝ Սիմոնյանն ասաց, թե հայրենիք արտահայտությունը շատ վերացական է։
«Ադանան, Ղարսը ձեր հայրենի՞քն է, Արցախը ձեր հայրենի՞քն է։ Հիմա հաց եմ տալիս՝ Վանը, Մուշը, Էրզրումը մեր հայրենի՞քն են, թե՞ ոչ, պատասխանեք, ինչո՞ւ եք լռում»,- լրագրողին ասաց նա։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը