Ես տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար հոկտեմբերի 27-ը բացահայտված է։
Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա, սակայն, շեշտեց, որ խնդիրն իրվական առումով բացահայտման մեջ է։
«Շատ ցանկալի վկաներ այսօր գոյություն չունեն․ մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում։ Վկաներից Տիգրան Նազարյանը չկա, Հունանյան եղբայրների քեռին նույնպես չկա։ Վերջին հաշվով ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը։ Քանի Ալեքսան Հարությունյանը կա հոկտեմբերի 27-ի գործը դեռ բացահայտման շանս ունի։ Նա այդ ժամանակ կարևոր վկաներից մեկն էր։ Նաև կալանքի տակ գտնվողները հնարավորթյուն ունեցան ոչ միան ստի դետեկտորով չանցնելու, այլև՝ ազատ արձակվեցին»,- հայտարարեց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը