Ո՞նց կարող է Սպարապետի եղբայրը կանգնել Փաշինյանի կողքին․ հարց Արամ Սարգսյանին (video)

Վերջին հարցաքննությունը եղել է անցած տարի ԱԱԾ-ում, ընդ որում, մեկ ամսվա մեջ երկու անգամ են կանչել, բավականին հոգնեցուցիչ ու երկար հարցաքննություն էր, դրանից հետո ինձ այլևս չեն կանչել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործին՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գործի հետ կապված ոչ մի նոր բան իր ասելիքում չի եղել.«Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի բացահայտման խնդիրը հիմնականում ազգային անվտանգության դաշտում է և այդ մարմինն է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ, հաստատել կամ հերքել։ Իսկ քանի դա ոչ հաստատված, ոչ էլ հերքված է, այդ վարկածը մնում է օդի մեջ և հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված։ Յուրաքանչյուր մարդ իր ներսում ինչ-որ չափով հոկտեմբերի 27-ը բացահայտել է և ունի իր սեփական մոտեցումները։ Եվ արդարադատության առաքելությունն էլ նրա համար է, որ հանրությանը համոզի՝ իր մոտեցումները ճիշտ կամ սխալ են եղել։ Ցավոք, մեր արդարադատությունն առ այսօր դա չի արել»։

Սարգսյանը նաև նշեց, որ գրեթե ամեն շաբաթ գնում է Սպարապետի շիրմաքարի մոտ.«Բոլոր հիշատակի օրերին էլ եկել եմ։ Կոտրված սրտով եմ գալիս։ Գուցե, իրավունք ունեն ինձ մեղադրելու, հնարավոր է՝ իմ մեղքի բաժինն էլ ունեմ, սակայն ես որևէ մեկի կողքին չեմ կանգնել։ Ես կանգնում եմ Հայաստանի պետության և պետականության կողքին։ Վազգենի մասով ինձ մեղադրողները թող ինձ ասեն, թե իրենք ի՞նչ էին անում, երբ կոծկվում էր հոկտեմբերի 27-ի դատավարությունը, երբ 5000 դրամով գնահատում էին հայ մարդու գինն ու արժեքը ու սպանում նրա հոգին այս երկրում»։

դիտվել է 2458 անգամ
Լրահոս
Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am