Շուռնուխի գյուղապետն ազատվել է աշխատանքից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ազատվել է աշխատանքից։ Մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Արշակյանին աշխատանքից հեռացրել են 2023 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի՝ մարզ կատարած այցից հետո:

Սյունիքի տեղական իշխանությունները բացատրում են, թե Հակոբ Արշակյանը ալկոհոլ է հաճախ օգտագործել, դրա համար են հեռացրել, որ երիտասարդ կադր նշանակեն, բայց իրականում մեր աղբյուները փոխանցում են, որ Հակոբ Արշակյանը ազատվել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ գյուղապետն իրեն պահանջված չափով իշխանահաճո չի դրսեւորել, կոպիտ է եղել, ըստ իշխանական բացատրության՝ անհարկի արտահայտություններ է արել։ Ահա դրանից հետո էլ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը որոշել է նրան ազատել աշխատանքից։


«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Հակոբ Արշակյանի եւ Առուշ Առուշանյանի հետ՝ բացատրություններ ստանալու, սակայն մեր զանգերը արդեն 3 օր անպատասխան են մնում։ Այնուամենայնիվ, կապ հաստատեցինք Գորիսի համայնքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Հակոբ Արշակյանը աշխատանքից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն. ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալու»։ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկությունները շտապեց հերքել՝ ասելով, թե նման բան չկա։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանն էլ քաղաքական ըմբոստ դիրքորոշումների համար հանիրավի բանտարկվեց եւ բանտից դուրս գալուց հետո շարունակում է աշխատանքը որպես Գորիս համայնքի ղեկավար, բայց այլեւս քաղաքական կոշտ տեքստեր չի արտաբերում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 343 անգամ
Լրահոս
«Եթե «Զանգեզուրի միջանցքը» ինքնիշխան տարածք է, ինչո՞ւ պետք է այն տրամադրել ԱՄՆ-ին»․ «Իրավունք» 133 հազար դոլար`ԱԺ-ն անցյալից զրկելու համար. որ ընկերության հետ է կնքվել վերանորոգման պայմանագիրը. «Ժողովուրդ» Փաշինյանն ու իր առաջադրած «թեզերը» ակնհայտ փոքրամասնության մեջ են. «Փաստ» Նոր բրենդ՝ հին տեղում, իշխանական շնչով․ «Հրապարակ» Ռուսաստանի ուղերձը Հայաստանին. «Սպայկայի» դեպքը չի կարող պատահականություն լինել. «Փաստ» Դատավորների նկատմամբ հարուցված քրգործերի կծիկը բացվում է. նոր թիրախներ. «Ժողովուրդ» ՔՊ-ական թեկնածուները կմրցեն իրար հետ, ընդդիմադիրը կհրաժարվի. նոր սկանդալ․ «Ժողովուրդ» Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում․ «Ժողովուրդ» ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի ոչնչացումը համաձայնեցված էր մեծ տերությունների միջև․ Արմեն Այվազյան Երևանի և Բաքվի միջև համաձայնագիրը վտանգում է Հայաստան պետության գոյատևումը․ Լեմկինի ինստիտուտ Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել. նախարարություն Արցախի անկախության տոնի նախօրեին Աննա Հակոբյանը կանգնեց հային արյունահեղ արած ազգի կողքին Բաքուն փորձում է գեներալ Մնացականյանին և մյուս հայերին ծանր հանցագործություններ վերագրել Ինտերը Մխիթարյանին նվիրված հրապարակում է կատարել Տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը Ռուսաստանում ձերբակալվել է «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը Փաշինյանը միանում է Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ընդդիմանալու հարցում․ Սասունյան Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը. քաղաքագետ Գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն․ ձերբակալվածներ կան Լույս է տեսել «Արցախ. վանքեր եկեղեցիներ և ձեռագրեր» պատկերազարդ գիրքը Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմը վերադարձել է Բարսելոնայի նավահանգիստ Ստուգենք, էլի, կարո՞ղ ա դատախազությունն էլ ա ինքը Քաղաքական գլուխկոտրուկ․․․ Սելֆի՜ է, որ անում է Այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի նկարը չկա «Տաշիր գրուպի» գործով այլ անձանց էլ են կալանավորել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am