«Քրդերի հանրաքվեն ոչ լեգիտիմ է, և Իրաքը պարտավորված չէ այն ճանաչել». իրաքցի նախարար (տեսանյութ)

«Քրդերի հանրաքվեն ոչ լեգիտիմ է և Իրաքը պարտավորված չէ այն ճանաչել». իրաքցի նախարարը պատասխանում է «Ա1+»-ի հարցերին Իրաքի կառավարությունը չի ճանաչում և երբեք էլ չի ճանաչի անկախ Քուրդիստանը։ «Ա1+»-ին փոխանցում է Հայաստանում գտնվող Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասսան Զաիդան Զաիդանը։ Սեպտեմբերի 25-ին Իրաքի հյուսիսում քրդերի անցկացրած անկախության հանրաքվեին մասնակցել է ավելի քան 3.5 միլիոն ընտրող՝ ընտրության իրավունք ունեցողների 72.3%-ը։ «Հանրաքվեն ոչ լեգիտիմ է, Իրաքի կառավարությունը համաձայն չէ, միջազգային հանրությունը համաձայն չէ։ Եթե պետք է հանրաքվե լիներ, ապա դա պետք է տեղի ունենար Իրաքի կառավարության և Քրդստանի կառավարության միջև համաձայնությամբ։ Դա ոչ լեգիտիմ է, և Իրաքը պարտավորված չէ ճանաչել այդ հանրաքվեն»,-  «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ֆալահ Հասսան Զաիդան Զաիդանը։ Հանրաքվեի արդյունքները պարզ կդառնան 72 ժամվա ընթացքում։  Իրաքի Քրդստանի առաջնորդ Մեսութ Բարզանին հայտարարում է՝ որևէ ուժ չի կարող խանգարել ինքնավարության անկախացմանը։ Քրդերն աշխարհում կազմում են 30-ից 40 միլիոն և ամենամեծ էթնիկ խումբն են, որը չունի անկախ պետություն։ Թեև 2005 թվականի Սահմանադրությամբ Իրաքի քրդերն ստացան մեծ ինքնավարություն՝ սեփական բանակ ունենալու իրավունքով, այնուամենայնիվ, նրանք չեն բավարարվում կիսաանկախ վիճակով։ Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեին դեմ են Իրանն ու Թուրքիան։ Անկարան անհանգստացած է, որ իրաքցի ազգականների քայլը կոգևորի նաև Թուրքիայի քրդերին և Իրաքի հետ համատեղ զորավարժություններ է սկսել։ Պաշտոնական Բաղդադն, իրաքցի նախարարի խոսքով՝ չի հաշտվի անկախ Քուրդիստանի գոյության հետ։ «Իրականության մեջ մենք բոլոր միջոցառումները կձեռնարկենք, որոնք կարևոր են Իրաքի միասնականությունը պահպանելու համար»,- ասում է Իրաքի Գյուղատնտեսության նախարարը։ Իրաքյան քրդերին աջակցում է Իսրայելը։ Կոշտ, բայց ոչ ժխտողական է Վաշինգտոնի դիրքորոշումը։ ԱՄՆ-ի գնահատմամբ՝ քրդերի հանրաքվեն կմեծացնի անկայունությունը տարածաշրջանում։ Բայց Վաշինգտոնը նաև ընդգծում է՝ ԱՄՆ-ի ու քրդերի պատմական կապերը կմնան անփոփոխ։ Ֆալահ Հասսան Զաիդան Զաիդանը չի կարծում, թե Քուրդիստանի անկախությունը կճանաչվի այլ պետությունների կողմից.  «Այդ հանրաքվեն տեղի է ունեցել ոչ լեգիտիմ հիմքի վրա և միջազգային հանրությունը չի ճանաչի այն»։ Արդեն երկու օր է՝ Հայաստանում է Իրաքի կառավարության պատվիրակությունը։ Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հիմնական խնդիրը Իրաքի և Հայաստանի միջև առևտուրը զարգացնելն է։ «Անցած տարի Իրաքի ու Հայաստանի միջև առևտրի ծավալը եղել է այնքան, որ կարող է ավելանալ 5-ից 6 անգամ։ Պետք է գտնել մեխանիզմներ՝ առևտրով զբաղվողներին կրկնակի հարկելուց խուսափելու համար»,- ասում է իրաքցի նախարարը։ Իրաքն ու Հայաստանն առաջիկայում Իրանի հետ կսկսեն խորհրդակցություններ՝ առևտուրը նրա տարածքով կազամակերպելու նպատակով։ Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասում է. «Այստեղ հիմնական խնդիրը Իրանի Իսլամական հանրապետության դաշտում է և մենք երկկողմ պետք է կարողանանք մեր ազդեցությունն ունենալ և հասնել նրան, որ մեր տրանսպորտային միջոցները կարողանան ազատ անցնել Իրանի տարածքով»։ Իրաքյան կողմը Հայաստանին առաջարկել է անպայմանորեն Բաղդադում ունենալ մշտական գործող ապրանքային ցուցահանդես, ինչը հնարավորություն կտա իրաքցիներին ծանոթացնել հայկական ապրանքներին։ Հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի նաև այս տարի Բաղդադում կայանալիք ապրանքների տոնավաճառին։  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am