Ո՞ր հրապարակումների պատճառով hraparak.am-ը հարձակման ենթարկվեց

hraparak.am-ը գրում է․ «Երկու օր մեր կայքն աննախադեպ կիբերհարձակման էր ենթարկվել, որի արդյունքում չէր գործում․ 15 տարվա մեր գործունեության ընթացքում նման բան չէր եղել, որ hraparak.am-ը չգործի։ Նման հարձակումներ, մեզ ասացին, որ իրականացվել են ռուսական կայքերի վրա, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի պահին եւ միայն պետական կառույցների աջակցությամբ են հաղթահարվել։ 

«Հրապարակը» մեն մենակ էր պայքարում այդ հարձակման դեմ, որին պետական կառույցները ոչ միայն որեւէ կերպ չաջակցեցին, այլ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ արշավը նախաձեռնվել եւ կազմակերպվել է հենց պետության ներկայացուցիչների՝ իշխանությունների կողմից։

Այս օրերին մենք եւ մեր ընթերցողները փորձում էինք գուշակել, թե ինչն է այս հարձակման առիթը հանդիսացել (պատճառը հասկանալի է՝ «Հրապարակի» գործունեությունն է առհասարակ)։ Ո՞ր հրապարակումներն են մղել նման աննախադեպ եւ որ ամենակարեւորն է՝ խիստ ծախսատար արշավը կազմակերպելուն։

Մեր ընթերցողների եւ փորձագետների օգնությամբ փորձել ենք առանձնացնել վերջին օրերի նման հրապարակումները եւ ընթերցողների խնդրանքով՝ որոշել ենք վերահրապարակել։ 

Դրանցից մեկը, ըստ փորձագիտական խմբի, այս հրապարակումն է եղել․

Ինչ է ակնկալում արցախյան կողմը Փաշինյան-Շահրամանյան հանդիպումից

Արցախի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների` Երեւան տեղափոխվելուց անցել է արդեն երկու շաբաթ։ Եվ չնայած լուրերին, որ վտարանդի կառավարությունն ու նախագահ Սամվել Շահրամանյանն ամենօրյա շփումներ են ունենում, հավաքվում են Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ու տարբեր խորհրդակցություններ անցկացնում՝ տեղահանվածների սոցիալ-հումանիտար խնդիրների թեմայից սկսած, վերջացրած քաղաքական, անգամ լուրեր կան, որ Շահրամանյանը պայքարի պատրաստվելու կոչ է արել, սակայն Արցախի բարձրաստիճան այրերը շարունակում են լռություն պահպանել, մեկ-երկու բացառությունները չհաշված, նրանք անգամ չեն խոսում իրենց աշխատավարձերի թեմայից, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում այլեւս տրամադրել։ 

Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը։ Պարզվում է՝ Արցախի քաղաքական էլիտան սպասողական վիճակում է, Հայաստան տեղափոխվելուց հետո Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչը` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նրանց փոխանցել է առաջիկա համագործակցության եւ Շահրամանյան-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը պետք է հանգամանալից քննարկեն տեղահանվածների խնդիրները եւ լծվեն դրանց լուծմանը։ Արդեն երկու շաբաթ է, սակայն, այդ հանդիպումը տեղի չի ունենում, արցախյան կողմի ճշգրտումներին ի պատասխան էլ, թե երբ կլինի հանդիպումը, հստակ ժամկետներ չեն նշվում։

Այս անորոշության պատճառով է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չնայած իր դեմ իշխանական հարձակումներին, շարունակում է լռել՝ փաստացի ընդունելով իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները, որ Արցախը հանձնել է ինքը՝ 17 օրվա նախագահը, եւ իր արցախյան ու հայաստանյան սատարողներն ու անգամ` շնորհավորողները։ 

Մեզ պատմեցին, որ Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցող հանդիպումներին ԱՀ պատգամավորներից ու կառավարության անդամներից ոմանք Շահրամանյանին հորդորել են՝ անկախ հանդիպումից, հանդես գալ հայտարարությամբ՝ հնչեցնելով սեփական մոտեցումներն ու տեսակետները կատարվածի եւ ապագայի վերաբերյալ։ Սակայն Շահրամանյանը չի ցանկանում ռիսկի գնալ եւ կարծում է, որ այս գործը հանգիստ է սիրում, քանի դեռ իր եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի չի ունեցել, եւ կողմերը չեն հստակեցրել իրենց դիրքորոշումները, ապա մեկ ոտք շուտ հայտարարություն տալը կարող է նախ վնասել Բաքվում գտնվող ԱՀ նախկին քաղաքական եւ ռազմական լիդերներին, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներն էլ կարող են օդից կախված մնալ, եւ ուրիշ այլ հետեւանքներ կլինեն։ Դիցուք, եթե մինչեւ հանդիպումը ԱՀ ղեկավարությունը քննադատի ՀՀ իշխանություններին, որ պետական աջակցությունը բավարար չէ առկա իրողության պայմաններում, հանդիպման ժամանակ ՀՀ իշխանությունները կարող են նախատել, որ դեռ առաջին փուլն է, այլ քայլեր էլ են նախատեսվում, այսպիսով հարաբերությունները գնան այլ հունով։

Մեծ հաշվով՝ ինչ է ակնկալում արցախյան կողմը Փաշինյան-Շահրամանյան հանդիպումից, որը, ըստ էության, կարող է արցախցիների հետագա դիրքորոշման վրա ազդեցություն ունենալ։ Մեզ ասացին, որ այս ընթացքում ԱՀ ղեկավարությունը հավաքել ու գույքագրել է խնդիրներն ու ակնկալիքները, որը պետք է ներկայացնի Հայաստանի իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանին, եւ դրանցից ամենաառանցքայինները թվարկեցին։
Առաջինը տեղահանվածների սոցիալական խնդիրներն են՝ արդյոք Հայաստանի իշխանությունները բավարարվելո՞ւ են մի քանի ամսվա դրամական աջակցությամբ, միանվագ 100 հազարներով եւ, դիցուք, չե՞ն պատրաստվում Հայաստանում մնացող արցախցիների բնակարանային խնդիրը լուծել, ընդ որում՝ ոչ հեռավոր ապագայում։ Այս հարցը, կարելի է ասել, ամենակարեւորն է, քանի որ արցախցիներն արդեն հասկանում են, որ Հայաստանում չեն կարող վարձով երկար ապրել, կա՛մ պետք է հեռանան, կա՛մ դուրս գան իշխանությունների դեմ, բողոքի ակցիաներ անեն՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով։ Ինչ վերաբերում է քաղաքական ակնկալիքներին, ապա Արցախի իշխանության մարմինների վերականգնման խնդիրն է առաջ տարվելու, դրան կտան վտարանդի կառավարություն, թե այլ անուն՝ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ չպետք է ընդունել, որ կարելի է Արցախը լուծարել մի հրամանագրով եւ ուղարկել պատմության գիրկը, այլ Արցախի խնդիրն աշխարհի քաղաքական օրակարգում «պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգով պետք է առաջ տանել եւ որեւէ պարագայում փակված չհամարել Արցախի հարցը։

Եթե ՀՀ իշխանությունները բավարարեն այս երկու պահանջները, ապա Արցախի քաղաքական ղեկավարությունը տեղահանվածներին չի մոբիլիզացնի ընդդեմ ՀՀ իշխանությունների, իսկ եթե ոչ, ապա Նիկոլ Փաշինյանին լավ օրեր չեն սպասվում։

Ի դեպ, Փաշինյանն էլ իր հերթին ձեռքերը ծալած չի նստում եւ ԱՀ իշխանությունների դեմ պրոցեսներ է գեներացնում՝ արցախյան իր երբեմնի կամակատարների ձեռամբ։ Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանի նախաձեռնությամբ այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց արցախցիների մի խումբ բողոքի ակցիաներ է պատրաստվում իրականացնել եւ Սամվել Շահրամանյանից պահանջել՝ լուծել իրենց սոցիալական կարիքները, մոտավորապես այն ոճում, որ բյուջեն թալանել եք, այդ գումարները բաժանեք մեզ, կամ ՀՀ-ում սեփականություն ունեցող ԱՀ քաղաքական նախկին եւ ներկա գործիչների անուններ կհնչեն՝ առաջարկելով վաճառել «դիզածը» եւ բաժանել տնազուրկներին։

 

դիտվել է 816 անգամ
Լրահոս
Միշուստինի հետ հանդիպմանը Նիկոլի դեմքին գույն չկար․ Արամ Սարգսյանը սարսափելի թվեր է ներկայացնում (video) #ՈՒՂԻՂ․ «Այ չմո՛, խայտառակվեցի՞ր Գագիկ Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՊՆ նախկին նախարարը պատմում է՝ ինչպես է Ծառուկյանը օգնել, որ ադրբեջանցիները դուրս գան մեր դիրքերից (video) Փաշինյա՛ն, այ հիմա կլինի պատերազմ․ Հարցում (video) Նիկո՛լ, սպասի՛ր․ էս մի օր պայթելու է․ Արեգնազ Մանուկյանից ի՞նչ ես ուզում․ Արամ Սարգսյան (video) Հնարավո՞ր է կեղծել թվային դրոշմապիտակները. «Կիլիկիա»-ի և «Ի-Մարկ»-ի հակասող պնդումները. Hetq.am Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ Շատ կոշտ խոսեցի ԳՇ պետի հետ, ասացի՝ ի՞նչ է կատարվում. հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ցինիզմը չափ պետք է ունենա. Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ամերիկացիներն էլի իրանցի գեներալի են սպանել Հրապարակային ասվում է՝ ես պետք է նստեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) «Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից «Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներին պատասխան տալուդ ժամանակն է գալու»․ Արամ Սարգսյան (video) Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի Ռոստովի մարզում ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստում «Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Հայի թշնամիները Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրը ինձ կձերբակալեին․ Ռոբերտ Քոչարյան (video) ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգեկված հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահшցել է Արամուսում վթարային ջրանջատում կլինի Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am