Առաջատար եռյակը մնում է անփոփոխ. ԶՊՄԿ-ն դարձյալ առաջինն է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 1 տրլն 267 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով: Այս տարվա առաջին ինն ամսվա տվյալներով ևս խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետբյուջե է վճարել 52,4 մլրդ դրամ:

Ի դեպ, ընդհանուր առմամբ, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը հունվար-սեպտեմբերին պետական բյուջե է վճարել 57,5 մլրդ դրամ կամ շուրջ 145 միլիոն դոլար: Ի մասնավորի, «Գեոպրոմայնինգ գոլդը» 85-րդ հորիզոնականում է՝ 2,8 մլրդ դրամ վճարած հարկերով, իսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 102-րդն է՝ 2,3 մլրդ դրամով: Նշենք, որ համեմատած թե՛ 2022 թվականի տարեկան, թե՛ 2023 թվականի առաջին եռամսյակի, թե՛ 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքների հետ, առաջատար եռյակը դարձյալ անփոփոխ է:

ԶՊՄԿ-ին հաջորդում են «Գազպրոմ Արմենիան»՝ 39,5 մլրդ դրամ, և «Գրանդ Տոբակոն»՝ ավելի քան 31 մլրդ դրամ վճարված հարկերով: 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ լավագույն տասնյակում գտնվողների մեջ առաջընթաց են գրանցել «Մոբայլ սենթրը» և «Փրիթի ուեյը», որոնք, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ տեղում են: Նրանց հաջորդում են «Ամերիաբանկն» ու «Արդշինբանկը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP ՀՀ-ից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են Ճղճիմ բանսարկուն ընդդիմությանն է նկարում. Գագիկ Համբարյան Արտակարգ իրավիճակ Լոռիում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին Հայաստանում մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում. Ռոբերտ Ամստերդամ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Փաշինյանի էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի, որը նա չի «կորցնում» ինքնատիրապետումը. քաղաքագետ Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը. Արմլուր Փաշինյանի ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում. փաստաբան Քրդական գործոնը Իրանում կասկածի տակ է դնում TRIPP–ը. Jamestown Հայաստանից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են. Ադրբեջանի մաքսային կոմիտե Եկեղեցու դեմ արշավողը քանդում է Հայաստանի ողնաշարը, Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. պաշտպանելո՛ւ ենք Մայր Աթոռը. հայտարարություն Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ Կարապետյան ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am