Ինչու հետաձգվեց Աննա Հակոբյանի միջոցառումը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 19-ին վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, նախատեսել էր Հայաստանում «Կին քաղաքական առաջնորդների» գագաթնաժողովի հերթական հավաքն անցկացնել, որի մասին նա հայտարարել էր տարեսկզբին՝ Իրանում, ապա՝ Կիեւում: Եվ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները վերջին ամիսներին քրտնաջանորեն զբաղված էին դրանով, որպեսզի ներկայացուցչական կազմ հավաքեն Հայաստանում` առաջին տիկնոջ համար ցանկալի անտուրաժ ապահովելու համար, որտեղ նա, բնականաբար, ելույթ կունենար եւ խաղաղության, հարեւանների հետ բարեկամության, Եվրոպայի հետ սերտ համագործակցության գաղափարները կներկայացներ: Սակայն հոկտեմբերի 19-ն անցավ` գագաթնաժողովը չկայացավ:

Մենք ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք գագաթնաժողովի ճակատագրով: ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից մեզ պատասխանել են. ««Կին քաղաքական առաջնորդների ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության գագաթնաժողով-Հայաստան» միջոցառումը ծրագրված էր անցկացնել Երեւանում՝ 2023 թ. հոկտեմբերի 19-20-ը: Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման եւ հումանիտար իրավիճակի պատճառով միջոցառումը հետաձգվել է: Գագաթնաժողովի անցկացման նոր ժամկետների մասին որոշում լինելու դեպքում կտեղեկացնենք:

Հավելենք, որ հաջորդ շաբաթ «Կին քաղաքական առաջնորդներ» միջազգային ցանցը գագաթնաժողովի կայքէջում կհեռարձակի ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության հարցերում կանանց մասնակցությանը նվիրված առցանց ուղերձներ»:

Սակայն մենք տեղեկացանք, որ նախապես գագաթնաժողովին մասնակցելու համաձայնություն տված կին գործիչներից շատերը սեպտեմբերյան դեպքերից հետո մեկը մյուսի ետեւից հրաժարվել են գալ Երեւան, եւ հետաձգելու պատճառներից մեկն էլ դա է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1218 անգամ
Լրահոս
Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP ՀՀ-ից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են Ճղճիմ բանսարկուն ընդդիմությանն է նկարում. Գագիկ Համբարյան Արտակարգ իրավիճակ Լոռիում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին Հայաստանում մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում. Ռոբերտ Ամստերդամ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Փաշինյանի էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի, որը նա չի «կորցնում» ինքնատիրապետումը. քաղաքագետ Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը. Արմլուր Փաշինյանի ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում. փաստաբան Քրդական գործոնը Իրանում կասկածի տակ է դնում TRIPP–ը. Jamestown Հայաստանից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են. Ադրբեջանի մաքսային կոմիտե Եկեղեցու դեմ արշավողը քանդում է Հայաստանի ողնաշարը, Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. պաշտպանելո՛ւ ենք Մայր Աթոռը. հայտարարություն Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ Կարապետյան ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am