«Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ նախօրեին ՀՀԿ գրասենյակում կայացած նիստն աննախադեպ երկար է տեւել՝ ավելի քան 4 ժամ: Թե ինչ են քննարկել նիստի ընթացքում, փակագծեր չբացեցին: Ասացին` օրակարգում Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի ամփոփումն էր, քաղաքական գնահատականներ են ձեւակերպել, անդրադարձել են ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ Ազգային կոմիտեի ձախողմանը: Նաեւ ծրագրել են, թե որ ուղղությամբ պետք է ՀՀԿ-ականներն ակտիվություն դրսեւորեն։ Հիմնական ուղղությունները լինելու են երկուսը՝ Հայաստանում քաղբանտարկյալների պաշտպանության թեման, ինչպես նաեւ՝ Բաքվի բանտերում պահվող 8 գործիչների ազատագրումը: Որոշել են այս խնդիրը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելուն ուղղված գործողությունները շարունակել, սակայն նաեւ հաշվի առնել խնդրի առանձնահատկությունները, որ չվնասեն գործին։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը