Ավելի քան 80 լրագրող այցելեց ԶՊՄԿ, ծանոթացավ Սյունիքին (լուսանկարներ, տեսանանյութ)

Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Սյունիք» ֆուտբոլային ակումբի աջակցությամբ, հոկտեմբերի 21-ին Կապանի «Լեռնագործ» մարզադաշտում անցկացրեցին «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։

Առաջին անգամ Սյունիքում կազմակերպված մրցաշարին մասնակցեցին 7 երկրների՝ Գերմանիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի լրագրողական սիրողական ֆուտբոլային թիմերը և Կապանի թիմը` որպես հյուրընկալող կողմ։

Լրագրողները՝ մրացաշարից առաջ այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթացան նաև Սյունիքի պատմամշակութային հուշարձաններին։

«Մենք վստահ ենք, որ մեր համայնքներում աջակցելով սպորտին և առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը՝ նպաստում ենք իրական կայուն սոցիալական զարգացմանը։ Եվ քանի որ ֆուտբոլը ամենասիրված սպորտաձևն է, հատկապես «Սյունիք» ֆուտբոլային ակումբը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Իսկ ամենակարևորն այն է, որ այս մրցաշարի շնորհիվ հնարավորություն ունեցանք Սյունիքը ներկայացնել տարբեր երկրների մոտ 80 լրագրողներին, որոնք հեռանում են իրենց հետ տանելով ահռելի ինֆորմացիա Հայաստանի մասին», -ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը ևս նշել է, որ մրցաշարի անցկացման վայրը պատահական չէ ընտրված․ «Այսօր սյունեցիներն ունեն քաջալերման կարիք, և այստեղ հաճախ պետք է կազմակերպեվեն այս կարգի միջոցառումներ։ Բացի այդ, մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ հնարավորություն ունեցան սեփական աչքերով տեսնել Սյունյաց աշխարհի գեղեցկությունը և ծանոթանալ գլխավոր հարստությանը՝ մարդկանց»։

Խաղերն անցկացվեցին ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում` զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլոր թիմերը միաժամանակ մրցում էին 20 րոպե տևողությամբ խաղակեսերով, իսկ ընդմիջմանը երկրպագուների համար խաղարկվեցին նվերներ: Ֆուտբոլային բարձր տրամադրությունը մարզադաշտում ապահովված էր` մարզիկների հետաքրքիր խաղի և երկրպագուների մեծ ոգևորության շնորհիվ:

Մի քանի ժամ տևած մրցաշարի հաղթողը Մոլդովայի թիմն էր, երկրորդ տեղը զբաղեցրեց Ռումինիայի լրագրողների խումբը, իսկ երրորդ տեղում` Կապանի հավաքականն էր:

դիտվել է 797 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am