Սերժ Սարգսյանի խնամին՝ Միքայել Մինասյանի հայրը, Գյումրիում շքեղ հյուրանոց է կառուցել

Սերժ Սարգսյանի խնամին, Վատիկանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հայրը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի սեփականատեր Արա Մինասյանը Գյումրու կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցել: Այն գտնվում է  Գյումրու կենտրոնական հրապարակում`Սուրբ  Յոթ Վերք եկեղեցու ետնամասում: Շինությունն Արա Մինասյանը դեռ ձեռք էր բերել այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին, այդ պահից սկսած էլ մեկնարկել էին շինարարական աշխատանքները: Նախագահի խնամու հյուրանոցը գտնվում է Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում, Մինասյանն այն կոչել է «Գյումրեցի հյուրատուն»: Տեղեկությունների համաձայն`Մինասյանը մի քանի անգամ այցելելով Գյումրի նկատել է նշյալ շինությունը եւ ցանկացել է այն փրկել ոչնչացումից, այդ իսկ պատճառով կատարել է համապատասխան ներդրում: Armtimes.com-ը Արա Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է ցանկացել Գյումրիում ներդրում կատարել, սակայն վերջինս առաջարկեց մեր հարցերին պատասխանել ավելի ուշ: Ի դեպ, նշենք, որ Սերժ Սարգսյանի խնամին Գյումրիում հաճախակի է լինում: Նա Գյումրիում ձեռնամուխ է եղել նաեւ անվանի բժիշկների հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման նախաձեռնությանը:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am