Նախարարը մեծ սպասումներ ունի

Հյուսիս- հարավ միջպետական ճանապարհի կառուցման համար ծախսվող գումարը կարող է գերազանցել 2 միլիարդ դոլարը: Մասնավոր ընկերությունների կողմից ներդրումային ծրագրեր կիրականացվեն ճանապարհի որոշ հատվածների կառուցման համար,-  իր գործունեության մեկ տարվա ամփոփման ժամանակ հայտարարեց Տրանպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ձախակողմյան հատվածում արդեն իսկ տեղադրվել է շուրջ 11 կմ բետոնե ծածկ, ևս 15 կմ նախատեսվում է տեղադրել մինչև տարեվերջ:Հյուսիս-հարավ ավտոճանապարհը շատ կարևոր է Հայաստանի համար, այն հյուսիսը հարավին կապող բարձրակարգ ճանապարհ է լինելու։ Այդ բարձրակարգ ճանապարհն է նպաստելու նաև տուրիստական հոսքի և բեռնափոխադրումների աճին»,- ասաց նախարարը։ «Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է Հյուսիս-հարավի միայն մի մասի շինարարությունը:Նախարարությունը և բանկը լավ համագործակցում են միմյանց հետ, ցանկացած ծրագիր քննարկվում է և՛ այստեղ, և՛ այնտեղ, դիտարկում ենք ծրագիրը իրենց տեսանկյունից և մեր տեսանկյունից: Ցանկացած ծրագիր պետք է լավ ուսումնասիրվի»,-անդրադառնալով  Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Շեյն Ռոզենթալի օրեր առաջ արած հայտարարությանն ասաց,որ  դեռ չկառուցված՝ Աշտարակ – Լանջիկ հատվածի շինարարության արժեքը կհասնի 3,5 միլիոն դոլարի: Կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել մայրուղու կառուցումը,ասաց նա և հավելեց,որ Տրանպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է այս տարի հանրապետությունում ապահովել միասնական ավտոբուսային պարկ, որը հասանելի է լինելու բոլոր մարզերի համար և ապահովելու է միասնական տոմսի գաղափար։ Ծրագիրը նախ մարզերից մեկում պիլոտային սկզբունքով կիրականացվի։ Լարսին այլընտրանքային ճանապարհ կառուցելու համար  հարևան պետությունների հետ մի քանի տարբերակներ արդեն քննարկվում են,ասաց նա:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am