Կարմիր խաչն ամսվա մեջ մեկ անգամ է այցելում

Ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են Հակարիի կամրջից առեւանգված մեր գերու՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Գրում են, որ գերեվարված Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է Մեշալի գյուղում 1992-ին ադրբեջանցիների հանդեպ իրականացված «ցեղասպանության» մեջ։ Ադրբեջանական մամուլի ներկայացմամբ՝ Խաչատրյանն ու նրա գործակիցները սպանել են՝ 25, մարմնական տարբեր ծանրության վնասվածքներ պատճառել՝ 14, վտարել 358 ադրբեջանցու։ Նա, որպես մեղադրյալ, ներգրավված է քրեական գործում եւ մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 103 հոդվածով (ցեղասպանություն), 107 հոդվածով (բնակչության տեղահանում կամ հարկադիր արտաքսում) նախատեսված հանցագործություններում։ Այսօր էլ շարունակվում է նրա դատավարությունը, որից ողբերգական կադրեր են հրապարակվում ադրբեջանական մամուլում։ Դատարանում հրապարակվում են իբրեւ թե նրա գործակիցների անունները, Մեշալի գյուղի այն ժամանակվա բնակիչներ են բերվում դատարան, որոնք, որպես վկա, ցուցմունք են տալիս Խաչատրյանի դեմ։ Նրան ճանաչողներ են հայտնվում եւ հարցազրույցներ են տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին՝ փորձելով միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե միջազգային օրենքների շրջանակներում է ընթանում սահմանից ապօրինաբար առեւանգված մարդու դատավարությունը։


Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ այդ մեղադրանքներն անհեթեթություններ են, իր հայրը որեւէ կապ չունի նրան վերագրվող մեղադրանքների հետ: Նշում է, որ անասելի դժվար օրեր են ապրում, հատկապես Վագիֆ Խաչատրյանի կինն այս օրերին անտանելի ծանր հոգեբանական վիճակում է:

- Բոլորս անտանելի վատ ենք, ոչ մի նորություն չունենք: Մենք էլ, բոլորի պես, անորոշ վիճակում ենք, համացանցից ենք տեղեկանում: Ոչ մի ձեւով չենք կարողանում տեղեկություն ստանալ:

- Իսկ Կարմիր խաչը ե՞րբ է վերջին անգամ այցելել Ձեր հորը: Տեղյա՞կ եք:

- Կարմիր խաչն ամսվա մեջ մեկ անգամ է այցելում գերիներին: Դատական նիստից հետո դեռեւս չի այցելել հորս:

- Ինչո՞ւ:

- Ոչինչ չեմ կարողանում պարզել, ոչ մի տեղեկություն:

- Ադրբեջանական լրատվամիջոցները ծանր մեղադրանքներ էին վերագրել Ձեր հորը:

- Կատարյալ սուտ: Ինձ էլ է հետաքրքիր` ինչո՞ւ հենց իմ հայրը: Բացարձակապես ոչ մի բան անգամ չենք կարողանում պարզել: Սարսափելի ծանր հոգեբանական վիճակում ենք գտնվում:

- Դիմել էիք նաեւ միջազգային կառույցներին` Վագիֆ Խաչատրյանին վերադարձնելու համար: Չկա՞ որեւէ արձագանք:

- Հայրս հանցագործ չէ, արժանապատիվ արցախցի է։ Այո, դիմել էինք, դեռ ոչ մի արձագանք: Բոլոր կառույցներին դիմել ենք: Ոչ մի վայրկյան հույսս չեմ կորցնում: Չեմ ուզում հիմա կառույցներին առանձնացնել, որտեղ հնարավոր է՝ դիմել ենք:

- Որտե՞ղ եք բնակվում հիմա, ի՞նչ պայմաններում:

- Ես 2020 թվականից Հայաստանում եմ բնակվում, քույրերս ու մայրս նոր են տեղափոխվել, ապրում են Մասիս քաղաքում: Դեռեւս աշխատանք չունեն, փորձում են մի բան գտնել: Շատ ծանր շրջան է հիմա մեր ընտանիքի համար: Քույրերս ու ես վատ վիճակում ենք, բայց մայրս մեզանից ավելի վատ վիճակում է:

- Համացանցում տարբեր տեղեկություններ շրջանառվեցին, եւ մեր լրատվամիջոցն էլ, օգտվելով այդ գրառումներից, գրել էր, որ Ձեր հայրը կապ է ունեցել Սամվել Բաբայանի հետ, նրա վարորդն է եղել: Որտեղի՞ց էին այդ լուրերը, ո՞վ էր դրանք տարածում։

- Ես շատ կցանկանայի, որ ոչ մի գերեվարված հայ չլիներ Ադրբեջանում: Սամվել Բաբայանին մենք չենք ճանաչում, իմ հայրը ոչ մի կապ նրա հետ չի ունեցել:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան Մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որ դուք ապրեք անվտանգ և հանգիստ Հայաստանում Ավելի ուղիղ, ավելի բաց հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցին անել չի կարող Նիկոլը երկիրը խորտակում է, կործանում է մեզ․ քաղաքացի (video) Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ «Էս շիզոֆրենիկից բացի բոլորն էլ կարան երկիրը պահեն․ Նիկոլն Ալիևի ոտքի տակի հողն է».արևաբույրցի (video) Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշիչ դեր ստանան մեր տնտեսության մեջ Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի պայթած գազի խողովակն ու ատոմակայանի բլեֆը»․ Հայկ Նահապետյան (video) «Զանգեզուրի միջանցքն» անպայման կկառուցվի. Ալիև Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video) 56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ Զրո Նիկոլը մի ձև է իշխանությունը վերցրել․ Սամվել Կարապետյան (video) Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը Մահացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am