Խադիջա Իսմայիլովային հեղինակավոր մրցանակ է շնորհվել
Շվեդական Right Livelihood Award Foundation-ը ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային արժանացրել է հեղինակավոր մրցանակի:Այն հաճախ անվանում են այլընտրանքային Նոբելյան մրցանակ: Մրցանակը տրվել է «պետական բարձր մակարդակի կոռուպցիան բացահայտելու գործում արիություն և տոկունություն դրսևորելու համար», այսօր հայտարարել է հիմնադրամը: 41-ամյա Խադիջա Իսմայիլովան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցն է:
