Սպահանի Հայոց թեմի խորհրդի ատենապետը հարձակման է ենթարկվել

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էր ժամանում Հայաստան-Սփյուռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած Սպահանի Հայոց թեմի պատվիրակությունը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը երեկոյան ժամը 10-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջև հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից, ովքեր մահակով և սուր զենքով վիրավորել են նրան և դիմել փախուստի։ Սպահանի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիվանի հաղորդագրության համաձայն՝ Մինասյանին տուն տեղափոխող ավտոմեքենայում է եղել նաև թեմի առաջնորդ Սիփան ծայրագույն վարդապետ Քեչեջյանը, սակայն նա և վարորդը հարձակման թիրախ չեն դարձել, և նրանց ու մեքենային որևէ վնաս չի պատճառվել: Մինասյանը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերել: Նրա առողջական վիճակն այժմ գոհացուցիչ է, նա երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ և ընթանում է քննություն պատկան մարմինների կողմից, որոնք, ըստ հաղորդագրության, որոշ բացահայտումներ կատարել են, սակայն առայժմ դրանք չեն հրապարակում: Սպահանի Հայոց թեմը դատապարտում է այս հանցագործությունը:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am