Չավուշօղլուի զգուշացումը Քուրդիստանի ղեկավարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը զգուշացրել է, որ եթե ոտնձգություններ իրականացվեն  իրաքյան Քուրդիստանի թուրքմեն բնակչության նկատամամբ, ապա իրենք կդիմեն ռազմական գործողությունների: Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում այսօր իրաքյան Քուրդիստանում մեկնարկած անկախության հանրաքվեն՝ համարելով, որ դրանով խախտվում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմանադրությունը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Չավուշօղլուն ասել է, որ այս պահից սկսած, ստեղծված ճգնաժամային պայմաններում Անկարան միայն  բանակցելու է  Իրաքի ղեկավարության հետ: Խոսելով իրաքյան Քուրդիստանի ղեկավարներին Թուրքիայի կողմից արված բազմաթիվ կոչերի մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Մենք բարեկամական հորդոր արեցինք նրանց, զգուշացումներ էլ արեցինք: Այս պահին սահմանային անցակետերի փակման մասին խոսք չկա, միայն կա խստացման հարց: Մեր կողմից իրականացվելու են քայլեր: Այս պահին այդ հարցերը քննարկում ենք:  Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարությունը հասկացրեց, որ գնալու են իրենց ճանապարհով: Դե մենք էլ ասացինք, որ դրա դիմաց վճարելու են ու այդպես էլ կլինի»,-ասել է Չավուշօղլուն: Վերջինս հավելել է, որ Թուրքիան դադարեցնելու է մարզել Քուրդիստանի զինված ուժերին, որոնք հայտնի են «փեշմերգա» անվանումով: Թուրքիայի արտգործնախարը հիշեցրել է, որ  իրենք «փեշմերգա»-ին մարզում էին դեռևս Սադամ Հուսեյնի ժամանակներից, ընդհուպ մինչև տարածաշրջանում «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպության հայտնվելը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am