Թուրք հնագետներն ակտիվ պեղումներ են իրականացնում Վանում ուրարտական Այանց ամրոցում/լուսանկար/
arkeolojihaber.net կայքի փոխանցմամբ,այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում թուրք հնագետներն ակտիվ պեղումներ են իրականացնում ուրարտական Այանիս ամրոցի տարածքում՝Վան քաղաքից 38 կմ հեռավորության վրա գտնվող պատմական ամրոցը կառուցվել է Ուրարտուի Ռուսա Երկրորդ արքայի կողմից շուրջ 2700 տարի առաջ:
«Ռուսա Երկրորդ արքայի կառուցած 5 ամրոց է մեզ հայտնի: Դրանցից երեքը գտնվում են Վանում, մեկը Իրանում և ևս մեկը Հայաստանի տարածքում», - ասել է հետազոտական աշխատանքներին մասնակցող թուրք հնագետ, պրոֆեսոր Մեհմեդ Ըշըքլըն և նշել է, որ Այանցը,որ լինելով Ուրարտուի վերջին ամրոցներից մեկը, մեծ կարևորություն է ներկայացնում ուրարտական ժամանակաշրջանի ուսումնասիրմամբ զբաղվող մասնագետների համար:

