«Մեկ ա կրվելու ենք, մեկ ա Հայրապետյանը չի հեռանա»

Ժամանակը գրում է.Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Երևանում: Մեր ազգային թիմը կհյուրընկալի Լեհաստանին, իսկ հոկտեմբերի 8-ին Աստանայում շրջափուլի վերջին խաղը կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականը տարվա ընթացքում միջինը 5 պաշտոնական հանդիպում է անցկացնում Երևանում: Ժամանակին ազգային թիմի յուրաքանչյուր հանդիպման անհամբերությամբ էինք սպասում: Ազգային թիմի ցանկացած հանդիպում տոն էր, քանզի հնարավորություն ունեինք երկրպագելու Հայաստանի ներկայացուցչին: «Խաղա՛ հանուն «կրծքիդ» գերբի: Միայն այդ դեպքում բոլորը կհիշեն, թե ինչ է գրված մարզահագուստիդ հետևում». այս կոչի հեղինակը աշխարհահռչակ հարձակվող Լիոնել Մեսսին է: Վերջինիս խոսքերը վերաբերում են ոչ միայն ֆուտբոլիստներին, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր առնչություն ունեն ազգային թիմի հետ: Ինչի՞ համար են խաղում մեր հավաքականի ֆուտբոլիստները: Ինչի՞ համար է պայքարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ի՞նչ ենք ուզում մենք՝ ֆուտբոլասերներս: Բնականաբար, բոլորս ուզում ենք հաղթել, ճանաչում ձեռք բերել ֆուտբոլային աշխարհում: Հայաստանի պես փոքրիկ երկրի համար ցանկացած հաղթանակ կարևոր նշանակություն ունի: Հաղթանակի հասնելու կարևոր բաղադրիչներից է հավատը հաղթանակի հանդեպ: Հավատը հաղթանակի նկատմամբ վաղուց արդեն գողացվել է հայտնի մարդու կամ մարդկանց կողմից: Ցավով պետք է փաստենք, որ Հայաստան-Լեհաստան հանդիպման ելքը ակնհայտ է երկրպագուների 90 տոկոսի համար: Ակնառու է, որ պարտվելու ենք: Շատ ավելի ցավալի է, որ առկա իրավիճակը քիչ թվով մարդկանց է անհանգստացնում: «Դե մեկ ա՝ կրվելու ենք: Մեկ ա՝ Հայրապետյանը չի գնալու» համոզմունքը դարձել է խայտառակ իրավիճակի խորացման հիմնական պատճառը: Դանիայի հետ Երևանում կայացած վերջին հանդիպումը ցույց տվեց, որ նման համոզմունքի են նաև ֆուտբոլիստները, ովքեր դադարել են խաղալ հանուն «կրծքի» գերբի: Նրանք հավաքական են գալիս խաղալու և հեռանալու: Շատերն են մեղադրում մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ազգային թիմում «գլուխ պահելու» համար: Մխիթարյանը մեր հավաքականի ամենապրոֆեսիոնալ և ամենաինտելեկտուալ ֆուտբոլիստն է: Նա խաղում է այնպես, ինչպես գործում է թիմը: Միայն Մխիթարյանը չի կարող պայքարել հանուն գերբի: Նույնիսկ եթե Մխիթարյանի մակարդակի 7-8 ֆուտբոլիստներ ունենայինք, պատկերը նույնը կլիներ, քանզի մթնոլորտն աղտոտված է: Այն հավաքականը, որի դռները փակ են երկրպագուների համակրանքը վայելող մի քանի ֆուտբոլիստների համար, ուղղակի չի կարող հաջողություն ունենալ: Չի կարող, քանզի ազգային թիմի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստները գիտակցում են, որ գերբի համար խաղը կառավարում է ՀՖՖ պարագլուխը, և մի գեղեցիկ օր էլ հավաքականի դռները կփակվեն իրենց առջև: Ձախողման է դատապարտված հավաքականի այն մարզիչը, ով «գլուխը կախ» ենթարկվում է ՀՖՖ-ի պարագլխին և չի համարձակվում հրավիրել Յուրա Մովսիսյանին: Ըստ էության իրեն հարգող մարզիչը նման պայմաններում չէր էլ աշխատի: Այս ամենը հաշվի առնելով՝ ենթագիտակցաբար մտածում ենք Լեհաստանի հետ հանդիպում ընդհանրապես չլինելու մասին: Արդյոք արժե՞ դուրս գալ խաղադաշտ, խայտառակ լինել ու հեռանալ՝ ևս մեկ հոգեբանական հարված հասցնելով ֆուտբոլասերին: Այժմ հող է նախապատրաստվում, որպեսզի այս անկումը կապվի Ազգերի լիգայի խաղարկության ամենաթույլ D դիվիզիոնում հայտնվելու հետ, որը հնարավորություն է տալիս 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում հայտնվելու: Ոմանք պատրաստ են պարտվել Լեհաստանին և Ղազախստանին, որպեսզի հայտարարեն, որ մեր ազգային թիմի համար բացառիկ հնարավորություն է ընձեռվել 2020 թվականի աշխարհի առաջնությունում: Մինչև առաջիկա հանդիպումը մնացել է 10 օր: 10 օր՝ իրավիճակը փոխելու համար, քայլեր ձեռնարկելու համար: 10 օր՝ հայկական ֆուտբոլը փրկելու ծրագրեր մշակելու համար:  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am