Սպառնացել են Նաիրի Հունանյանի մոր պես տուժողին խեղդել ու ջուրը գցել, իսկ նրա որդուն՝ բանտում ոչնչացնել

Երեկ դատարանում ցուցմունքներ տվեց ՀՀ Ազգային ժողովում 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը: Նա առանձնապես խոշոր չափերի խարդախության և նույնչափ կաշառք տալու փորձին դրդելու վերաբերյալ գործով վկա է, իսկ նրա մայրը՝ տուժող: «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ վկան հայտնեց, որ ընտանիքի անդամներից հետագայում իմացել է, որ 20 հազար դոլար են պահանջել իրեն համաներում կամ ներում շնորհելու, իրեն համապատասխան ցուցակում ընդգրկելու համար, պահանջված գումարից իր հարազատները տվել են 12 հազար դոլարը: Է.Գրիգորյանը հայտնեց, որ «գործարք» առաջարկողների կողմից պայման է դրվել՝ ինքը չպետք է իմանար այդ մասին, ուստի այդ մասին իմացել է հետագայում՝ հարազատներից: Մասնավորապես, ցմահ դատապարտյալն ասաց, որ իր որդուց իմացել է, որ տատին ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում է փող վերադարձնելու մասին, «ոնց որ քո (ցմահ դատապարտյալի) հետ է կապված»: Հետագայում իմացել է նաև, որ իր հարազատների կողմից գործարքը կիսատ թողնելու դեպքում ամբաստանյալը սպառնացել է՝ վատ կլինի, ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում: Ըստ վկայի, նախ ամբաստանյալ Թերեզա Սարգսյանն ասում էր, որ այսօր-վաղը կվերադարձնի, հետո կտրուկ հրաժարվել է վերադարձնել: «Սկսեցինք սպասել, միգուցե վերադարձնի», հետո «շատ արագ դոսիեն իմացա, որ իմանամ, թե ում հետ գործ ունենք»: Ամբաստանյալի հարցին, թե որքանով է ինքը՝ վկան, համոզված, որ գումարը հասել է իրեն՝ ամբաստանյալին, վկան պատասխանեց. «Այն որ հասել է, ես վստահում եմ ընտանիքի անդամների ասածներին»: Նա հավելեց, որ իմացել է, որ ամբաստանյալը նախկինում նույն մեղադրանքով դատվել է: Վկան, ի պատասխան հարցերի, հայտնեց, որ իր մորը սպառնացել են Նաիրի Հունանյանի մոր պես խեղդել ու ջուրը գցել, իսկ իրեն՝ բանտում ոչնչացնել: «Չեմ էլ ուզում մեկնաբանել՝ հիմարություն է», – ասաց Էդուարդ Գրիգորյանը՝ հավելելով, որ 4-5 ամիս սպասել է և դիմել ԱԱԾ աշխատակցին, նրա խորհրդով էլ՝ ՀՀ գլխավոր դատախազին: Տեղյակ չե՞ք, թե ինչ պաշտոնյաների պետք է կաշառեր ամբաստանյալը հարցին վկան պատասխանեց, որ ինքը լուրջ չի վերաբերվել այդ ամբողջին, որպեսզի հարցներ, թե ինչ պաշտոնյաների մասին է խոսքը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Թերեզա Սարգսյանը ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառելու և ներում շնորհելու կեղծ խոստմամբ, վերջինիս մորը՝ Թերեզա Օհանյանին, դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12 000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա, ստանալով նշված գումարը, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am