Նոր բալիստիկ հրթիռը կարող է մի քանի թիրախ ոչնչացնել
Tasnim- ը հաղորդում է,որ ԻՀՊԿ օդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտնել է,որ Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի տրամադրության տակ հայտնված նոր երկար հեռահարության բալիստիկ հրթիռը կարող է օգտագործվել մի քանի թիրախների ոչնչացման համար: 13 մետր երկարությամբ «Խոռամշահր» բալիստիկ հրթիռը կարող է մի քանի թիրախի հարված հասցնել,ասել է նա:
