Փխենյանը ԱՄՆ ինքնաթիռները խոցելու իրավունք ունի. Հյս. Կորեայի ԱԳՆ
«Փխենյանն իրավունք ունի խոցելու ԱՄՆ մարտական ինքնաթիռները նույնիսկ հյուսիսկորեական օդային տարածից դուրս, քանի որ ԱՄՆ-ն պատերազմ է հայտարարել Հյուսիսային Կորեային։ Քանի որ ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել իմ երկրին, մենք լիարժեք իրավունք ունենք ընդունելու պատասխան միջոցառումներ, ներառյալ ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչների խոցումը, նույնիսկ եթե դրանք դեռևս գտնվում են երկրի օդային տարածից դուրս»,-հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը։ Լի Յոն Հոյի խոսքով՝ ողջ աշխարհը պետք է պարզ հիշի, որ առաջինը պատերազմ հայտարարել է ԱՄՆ-ը։ Նա ընդգծել է, որ համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրության՝ յուրաքանչյուր անդամ-պետություն ինքապաշտպանության իրավունք ունի։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ-ը պատերազմ չի հայտարարել Հյուսիսային Կորեային։
