Էրդողանը և Պուտինը բանակցություններ կանցկացնեն
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է,որ կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը,որի հիմնական թեման է եղել Սիրիայում ստեղծված իրավիճակը: «Կողմերը համաձայնել են, որ Սիրիայում իրադրությունը հնարավոր կլինի կայունացնել չորս անվտանգության գոտիների ստեղծումից հետո», – տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, արդեն գալիք հինգշաբթի` սեպտեմբերի 28-ին, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները աշխատանքային հանդիպում կունենան Անկարայում: Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Իրաքյան Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեի թեման` «վերահաստատելով աջակցությունը Իրաքի տարածքային ամբողջականության գաղափարին».այս մասին էլ հայտնել է CNN Turk հեռուստաընկերությունը :
