Սպահանի հայոց թեմի ատենապետը ծանր վիրավորված տեղափոխվել է հիվանդանոց

Ուրբաթ, սեպտեմբերի 22-ի երեկոյան Սպահանում հարձակման է ենթարկվել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը (մականունը՝ Դիդիլ)։Հարձակվողների երեք հոգանոց խումբը, (ծածկած երեսներով), ջարդել են Վարուժի ոտքը, դանակահարել նրան ու ծանր վիրավորել ձեռքերը։ Մահակներով և մետաղյա իրերով հարվածել, ջարդել են ապակիները, կոտրել ու ծակծկել են մեքենան։ Հարձակման պահին Սպահանի թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան վրդ. Քեչեջյանը ինքնաշարժի մեջ է եղել, բայց նրան չեն վնասել։Հարձակումը տեղի է ունեցել Վարուժի տան դիմաց, երբ Թեմականի մեքենայով նրան տուն են հասցրել։ Հարձակվողները ոչ մի իրեղեն չեն գողացել և թիրախավորել են միայն Վարուժի անձը։ Հատկանշական կետն այն է, որ Վարուժ Մինասյանը և Հայր Սուրբը նոր էին վերադարձել Հայաստանից ու Թեհրանից մեկնել Սպահան։ Մինասյանը և Առաջնորդը փոխելով Երևանից՝ Թեհրան իրենց վերադարձի տոմսի թվականը, շուտ էին վերադարձել Հայաստանից, պատճառաբանելով՝ Իրանում դպրոցների վերաբացմանը իրենց ներկա լինելու անհրաժեշտությունը։ Ուստի այն տպավորությունը կա, որ հարձակման կազմակերպողները լավատեղյակ են եղել նրանց վերադարձի մանրամասնությունների և Վարուժ Մինասյանի տան հասցեի մասին։Հարձակվողները արծաթագույն ՛՛Փեժո՛՛ (Peugeot) ինքնաշարժով փախուստի են դիմել վայրից և Վարուժանը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի մասին։ Հարձակվողների երեսների ծածկված լինելը, ավելի է շեշտադրում, հարձակվողների ծանոթ լինելու հավանականությունը։Անհասկանալի է, որ դեպքից օրեր անց Սպահանի ՀԹ Թեմական խորհուրդը այս մասին լուռ է մնում և ոչ մի տեղեկատվություն չի հրապարակում։ Նոյյան տապան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am