Իրաքը վերակառուցման հարցում Հայաստանի փորձի կարիքն ունի. Իրաքի գյուղատնտեսության նախարար
Պատերազմից հետո Իրաքը վերակառուցման փորձի կարիք ունի և մենք վստահ են, որ այդ փորձն ունի Հայաստանը: Նման հայըշտարարությամբ հանդես է եկել Իրաքի հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին: «2003-ից Իրաքը ենթարկվել է պատերազմի, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակման: Եվ մենք այսօր Իրաքում վերակառուցման հարցում մեծ փորձի կարիք ունենք: Հայաստանը անկախության հռչակումից հետո ևս ենթարկվել է պատերազմի: Կարծում են՝ Հայաստանն ունի այդ մեծ փորձը: Երբ ժամանեցի Երևան, տեսա ձեր նվաճումները` հատկապես շինարարության ոլորտում: Վստահ եմ, որ դուք ունեք այդ փորձը»,- ասաց Իրաքի հանրապետության գյուղատնտեսության նախարարը:
