Փաշինյանը Պրահայում հայտարարություն արեց, որն արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը. Պուտին (video)

Ղարաբաղի տարածքը վերջնականապես Ադրբեջանի մաս կազմեց այն ​​բանից հետո, երբ անցած տարի նոյեմբերին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որով արմատապես փոխվեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղի տարածքը հիմա փաստացի դարձել է Ադրբեջանի տարածք։ Այն վերջնականապես Ադրբեջանի մաս կազմեց այն ​​բանից հետո, երբ անցյալ տարի՝ նոյեմբերին, Պրահայում կայացած հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, որն արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը։ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է»,- ասել է ՌԴ նախագահը։

Ըստ նրա, նախորդ բոլոր տարիներին ամեն ինչ պտտվում էր նույն հարցի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։

«Չմանրամասնեմ, բայց ուզում եմ ասել, որ նախորդ տասնամյակների ընթացքում մենք բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղի շուրջ համաձայնության։ Ինչն է միշտ խնդիր եղել․ պայմանավորվում էին, որ պետք է հանրաքվե անցկացվի։ Բայց մի կողմն ասաց, որ չի կարող նշել այս հանրաքվեի ամսաթիվը։ Սա Ադրբեջանն է։ Որովհետև եթե ընթացիկ պայմաններում հանրաքվե անցկացվի, անկախ նրանից, թե երբ՝ վաղը, թե նույնիսկ 20 տարի հետո, հանրաքվեի արդյունքը պարզ կլինի։ Եվ դրա համար առաջարկվել էր դա թողնել ապագա սերունդների որոշմանը։ Հայկական կողմը, ընդհակառակը, պնդում էր հանրաքվեի օրը որոշել, իսկ այս հանրաքվեում որոշել Ղարաբաղի կարգավիճակը, քանի որ իրենք էլ ելնում էին նրանից, որ եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվեր 20 տարի հետո, ապա բնակչության ներկայիս կազմով, արդյունքն ակնհայտ կլիներ։ Սա էր խնդրի էությունը, ամեն ինչ սրա շուրջ էր պտտվում, սա էր կարգավիճակի որոշման հիմնական խոչընդոտը: Դե, իսկ հիմա, անցյալ տարի Պրահայում Հայաստանի ղեկավարությունը փակեց այս թեման և ասաց. Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, նույնիսկ նշեց քառակուսի կիլոմետրերի թիվը՝ վկայակոչելով 1991 թվականի պայմանագիրը, երբ նախկին միութենական հանրապետությունների պետական ​​սահմանները որոշվում էին Խորհրդային Միությունում հաստատված սահմանների համաձայն։ Վերջ։ Թեման փակված է։ Ուստի, երբ 2020 թվականի նոյեմբերին մենք պայմանավորվեցինք այդ տարածքում մեր խաղաղապահների ներկայության մասին, նախ՝ նրանց մանդատը մի բանի համար էր․ հրադադարի ռեժիմի մշտադիտարկումը։ Եվ երկրորդ՝ վերջնականապես որոշված ​​չէր Ղարաբաղի կարգավիճակը»,- ​​հայտարարել է ՌԴ նախագահը։

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am