Հերոսի կյանքի անփառունակ դրվագները

Անկախության քսանվեցերորդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։ Ինչպես հայտնի է, այդ  կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության ու իրավակարգի ամրապնդման բնագավառում եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց»: Սերժ Սարգսյանի շնորհած կոչումների եւ պարգեւների առիթով արդեն երկու օր ակտիվ հանրության շրջանում ցասման ալիք է բարձրացել, անխոցելի չմնաց նաեւ  Ազգային հերոսի կոչմանն արժանացած Էռնեկյանը։ Ով է Էդուարդո Էռնեկյանը եւ ինչով է հայտնի Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար։ Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Նրա հետ են աշխատում մահացած եղբայր՝ Ալբերտոյի զավակները՝Մարտին և Ուգո։ Էռնեկյանի կարողությունը 2013 թվականին հաշվում է 1, 8 միլիարդ՝ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։ Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ունի ավելի քան 1000 կմ2 հողամաս։ Էռնեկյանը ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ «Aeropuertos Argentina 2000» և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։ Հայաստանում գործարարը լայն զանգվածների մոտ ճանաչվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների ընթացքում։ 2001 թ. դեկտեմբերի 17-ին կնքվեց առաջին գործարքը, Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն Զվարթնոց  միջազգային օդանավակայանի հետ։ 2006 թ. ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։ Ընդամենը ջրի գնով ,,Զվարթնոց,, օդանավակայանը ձեռք բերած և հայկական քաղաքացիական ավիացինան ծանր պայմաններում դրած արգենտինահայ գործարար Էռնեկյանը տարիներ անց վճռականորեն կամենում էր քանդել ազգային մշակութային կոթող հանդիսացող  ,,Զվարթնոց,, օդանավակայանի հին մասնաշենքը։ Սակայն, հանրության պահանջից ելնելով, կառավարությունը որոշեց քննարկել այդ հարցը ճարտարապետների հետ ու հարցը դեռ առկախված է։ Էռնեկյանի դեմ անգամ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին <<Չարագործ Էռնեկյան>>, <<Ձեռքերդ հեռու Զվարթնոցից>> եւ այլ պաստառներով։ Էդուարդո Էռնեկյանի անունը մամուլում ակտիվորեն քննարկվեց նաեւ  Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարական երկրորդ շենքի գնման ժամանակ: Շենքը, ինչպես հայտնի է, դատարկվեց Էռնեկյանի պահանջով: Շենքում գործող «Արարատ» ռեստորանը փակվեց, Արտաքին գործերի և Էներգետիկայի նախարարությունները տեղափոխվեցին, գրախանութները՝ նույնպես: Վերջինը շենքից հեռացավ «Նոյյան տապան» գրատունը: 2016-ի սեպտեմբերից շենքը, փաստորեն, դատարկ է, բայց նոր տերը չի շտապում շինարարություն սկսել: Շենքը գնվել է գործարարին պատկանող «Տանգո» ընկերության կողմից՝ 51 մլն. դոլարից ավելի գումարով: Աղմուկը թեժացավ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ այդ շենքում Էռնեկյանը ցանկանում մեծ հյուրանոց կառուցել։ Սակայն կրկին հանրային աղմուկի արդյունքում անորոշ է այդ շենքի ճակատագիրը եւ ստացվում է, որ Հանրապետության հրապարակի սրտում Էռնեկյանը կարող է շենք գնել եւ թողնել բախտի քմհաճույքին։ Այս կառույցն աստիճանաբար կարժանանա «Սևան» հյուրանոցի  ճակատագրին: Էռնեկյանի անունը անվերջ հոլովվեց նաեւ բոլորովին վերջերս, երբ հայտնի դարձավ, որ գործարարը մտադիր է «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր կառուցել, որի կազմում լինելու է նաև խաղատուն: Ներկայումս Երևանի մերձակայքում գործող միակ խաղատունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնն» է, որը ըստ էության գրավել է խաղատնային բիզնեսի ողջ շուկան ու հսկայական շահույթներ է ապահովում սեփականատիրոջը: Սակայն ի տարբերություն դրա, Էռնեկյանի պլանավորած համալիրն ավելի մոտ էր լինելու մայրաքաղաքին։ Էռնեկյանը Հայաստանում նաեւ ներդրումներ է կատարել գինեգործության ոլորտում, ի դեպ, մամուլում տարիներ առաջ հաճախակի էր արմավիրցիների դժգոհությունները հայտնվում, որոնք բողոքում էին, որ գործարարին պատկանող հարյուրավոր հեկտարների պատճառով իրենց այգիներն անջրդի են մնում։ Սրանք այն աղմկոտ պատմություններն են, որոնք հայտնի են Ազգային հերոսի մասին։ Հ․Գ- ՀՀ ազգային հերոսներն են. 1. Վազգեն Առաջին (շնորհվել է՝ 1994 թ.) 2. Վիկտոր Համբարձումյան (շնորհվել է՝ 1994 թ.) 3. Ալեք Մանուկյան (շնորհվել է՝ 1994 թ.) 4. Մովսես Գորգիսյան (շնորհվել է՝ 1996 թ.) 5. Գեղազնիկ Միքայելյան (շնորհվել է՝ 1996 թ.) 6. Մոնթե Մելքոնյան (շնորհվել է՝ 1996 թ.) 7. Թաթուլ Կրպեյան (շնորհվել է՝ 1996 թ.) 8. Վիտյա Այվազյան (շնորհվել է՝ 1996 թ.) 9. Ջիվան Աբրահամյան (շնորհվել է՝ 1996 թ.) 10. Յուրա Պողոսյան (շնորհվել է՝ 1996 թ.) 11. Կարեն Դեմիրճյան (շնորհվել է՝ 1999 թ.) 12. Վազգեն Սարգսյան (շնորհվել է՝ 1999 թ.) 13. Քըրք Քրքորյան (շնորհվել է՝ 2004 թ.) 14. Շառլ Ազնավուր (շնորհվել է՝ 2004 թ.) 15. Նիկոլայ Ռիժկով (շնորհվել է՝ 2008 թ.): Անի Սահակյան  

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am