«Մենք կապի մեջ ենք նրա (Փաշինյանի) հետ, և՛ հրավերը կա, և՛ նա հրավեր ունի Ռուսաստան այցելելու, տեսնենք։ Դե, մենք բոլորս էլ հասկանում ենք, բոլորս էլ հասուն մարդիկ ենք, հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Սա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է։ Նա, հավանաբար, հիմա ժամանակ չունի ճանապարհորդելու»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ ղեկավարների գագաթաժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ։ Ինչպես հաղորդում է News.am-ը Ռուսաստանի նախագահը նաև խոսել է Հայաստան մեկնելու իր պատրաստակամության մասին՝ նշելով, որ Երևանի հետ աշխատանքը չի դադարում թե՛ արտաքին գործերի նախարարության, թե՛ կառավարության տնտեսական բլոկի գծով։ «Նորմալ իրավիճակ կստեղծվի: Ես կմեկնեմ այնտեղ, կամ ինքը կգա։ Ունենք մշակված, համապատասխան աշխատանքային գրաֆիկ։ Մեր բոլոր ծառայություններն աշխատում են կապի մեջ, աշխատում է և՛ ԱԳՆ-ն, և՛ կառավարության տնտեսական բլոկը, մեր աշխատանքը չի դադարում»,- ասել է նա:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը