Ովքեր են Սիսիանում ոսկի փնտրող գործարար կանայք և ով է կանգնած նրանց թիկունքում. EcoNews.am (լուսանկարներ)

EcoNews.am-ը գրում է. 2017թ.-ի մայիս ամսին «Գոլդեն Լենդ» ընկերությունը հայտ ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարություն՝ նախատեսելով ստանալ թույլտվություն գնահատելու Սյունիքի մարզի Արևիսի բազմամետաղային երևակման մեջ ոսկու և ուղեկցող մետաղների պաշարները: Նույն տարվա հունիս ամսին նախարար Արծվիկ Մինասյանը դրական եզրակացություն տվեց ընկերության ներկայացրած Արևիսի բազմամետաղների հանքային դաշտում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին: Նախագծում նշված տեղեկությունների համաձայն նախագծողն ու պատվիրատուն «Գոլդն Լենդ» ՍՊԸ-ն է: Արևիսի բազմամետաղների հանքային դաշտը գտնվում է Խաշխաշ լեռան լանջերի 1900-2500մ բացարձակ բարձրությունների վրա, Սիսիան գետի աջակողմյան վտակների միջին հոսանքի ավազաններում: Գեոմորֆոլոգիական տեսակետից շրջանն իրենից ներկայացնում է բարձր լեռնային, խիստ կտրտված ռելիեֆի գոտի, աչքի է ընկնում ջրբաժինների և գետահովիտների բացարձակ բարձրությունների մեծ տատանումներով: Ուշագրավ է, որ նախագծում նշվում է՝ հանքային դաշտի սահմաններում կան բազմաթիվ ստորերկրյա քաղցրահամ ջրի աղբյուրներ: Ընկերությունը նախատեսել է աշխատանքներ իրականացնել շուրջ 1000 հա տարածքում, սակայն տարածքից հեռացվել է 143 հա-ն, որը համընկնում է «Զանգեզուր պետական արգելավայրի» տարածքի հետ: «Գոլդն Լենդ» ՍՊԸ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրից «Գոլդն Լենդ» ՍՊԸ հիմնադիրներն են ՀՀ քաղաքացիներ՝ Էմմա Տիգրանի Վասիլյանը, Սամվել Ռաֆայելի Մակարյանը, Էլիզա Մարզպետի Եղիազարյանը: Նշված երկու տիկնայք իրենցից հետաքրքրություն են ներկայացնում: Գործարար տիկնայք Թե տիկնայք որքանով են գործարար՝ դեռ հարց է: Մեր տեղեկությունների համաձայն Էլիզա Եղիազարյանը գործարարի կին է: Էլիզա Եղիազարյանը սովորել և ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև ամուսնու հետ բնակվել ՌԴ-ում: Նրա ամուսնու՝ Արա Մկրտչյանի անունը կապվում է «ТЭК Тамбов» (ТЭК Тамбов - Топливно Экологическая Компания) բնական գազ և մեթան մատակարարող ընկերության հետ: Ընկերությունը զբաղվում է կենտրոնական Ռուսաստանի 10 շրջաններում բնական գազի և մեթանի լիցքավորման կետերի ստեղծմամբ և սպասարկմամբ: Արա Կորյունի Մկրտչյանը հանդիսանում է նաև «ГМТС» ՍՊԸ (ГАЗОМОТОРНЫЕ-ТОПЛИВНЫЕ СИСТЕМЫ) 35% բաժնետեր (ՌԴ հարկային ծառայության տվյալներ): Երկու ընկերություններն էլ գործում են նույն ոլորտում և փոխկապակցված են միմյանց հետ: Բացի այդ, Արա Մկրտչյանը ծանոթությունների լայն շրջանակ ունի նաև ՀՀ-ում: Վերջինս կապված է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Վրույր Փենեսյանի, «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանի, ՀՀ վարչապետի, հետագայում նախագահի նախկին օգնական, ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանի հետ: «Գործարար» մյուս կինը՝ Էմմա Վասիլյանը, պարզվում է բժիշկ է: Նա աշխատում է Էրեբունի ծննդատան սոնոգրաֆիայի կաբինետում: Ըստ մեր տեղեկությունների, Էմմա Վասիյանն աշխատել է նաև Նաիրի ԲԿ-ում, ինչպես նաև Էրեբունի ԲԿ-ում: Էմմա Վասիլյանի հայրը՝ Տիգրան Վասիլյանը Սիսիանում հայտնի գործարար է. «Լալաներ» կոչվող հյուրանոցի սեփականատերը: Իսկ մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր է և ապրում է ԼՂՀ-ում: «Գոլդն Լենդ» ՍՊԸ համահիմնադիր Էմմա Վասիլյանը, նրա ամուսինն ու ամուսնու ընտանիքը ևս Սիսիանում հայտնի դեմքեր են: Ուշագրավ է, որ փորձառու բժիշկը ցանկանում է ոսկու հանք շահագործել: Շամբիի երևակում Եվս մեկ ուշագրավ հանգամանք. վերոնշյալ 3 գործող անձիք հանդիսանում են նաև մեկ այլ՝ «Մետալս Մայնինգ Գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ: Այս ընկերությունը նախատեսում է գնահատել Շամբի բազմամետաղների երևակման մեջ ոսկու, պղնձի, մոլիդբենի և ուղեկից այլ մետաղների պաշարները: Շամբիի երևակումը գտնվում է Սիսիանի տարածաշրջանում, Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լեռնաճյուղերի սահմաններում, 1780-2176 մետր բացարձակ բարձրությունների վրա: Երկու երևակումների շրջանում է գտնվում «Զանգեզուր» պետական արգելավայրը: Այսպիսով, կարելի է փաստել՝ Սիսիանը շուտով հնարավոր է վերածվի հանքակերների ախորժակի հերթական զոհի:

դիտվել է 674 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am