Կվերանայենք ՌԴ բուհերում սովորող ՀՀ ուսանողներին տրամադրվող քվոտաները. ՌԴ ԿԳ նախարար

Սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ՌԴ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ:Վերջինիս խոսքով` ՌԴ պատվիրակության այցը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալ կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: «ՌԴ ԿԳ նախարարի հետ հանդիպմանն արծարծվել են հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ  բազմաթիվ հարցեր. ժամանակն է, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորանա նաև գիտության ուղղությամբ:Այս իմաստով մեր քաղաքականությունն է` Հայաստանում ձևավորել ինժեներատեխնիկական և բնական գիտությունների հզոր կլաստերներ, որի հարցում ՌԴ համապատասխան կենտրոնների աջակցության կարիքն ունենք: Նախատեսվում է խորացնել հարաբերությունները Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, ինչպես նաև իրականացնել միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր: Կարևորվել է նաև երկու երկրների մանկավարժական համակազմերի միջև համագործակցությունը»,-նշել է Լևոն Մկչտչյանը` ընդգծելով, որ հայկական կողմին հետաքրքիր է փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների կառավարման մեթոդոլոգիայի ռուսական փորձը: «Ռուսաստանի Դաշնությունում ևս շատ մեծ թիվ են կազմում 100-ից պակաս աշակերտական թվաքանակ ունեցող դպրոցները, որոնց կառավարման մեթոդիկան կփորձենք օգտագործել: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա նշեմ, որ Հայաստանում գործում են Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանը, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և մի շարք այլ ՌԴ բուհերի մասնաճյուղեր, հետևաբար պետք է կարողանանք առավել նպատակային ծրագրեր ներդնել ինչպես այս, այնպես էլ ՌԴ բուհեր գործուղվող հայ ուսանողների հարցում, որպեսզի վերջիններս վերադառնան և իրենց գիտելիքները ներդնեն մեր երկրում` համապատասխան գիտական ուղղություններով: Կարևոր է նաև ՀՀ-ում գործող ռուսական կազմակերպությունների կողմից աշխատատեղերի տրամադրման հարցը, որպեսզի հատկապես ՌԴ տեխնիկական բուհերում սովորած մեր երիտասարդները հայրենիք վերադառնալիս ապահովվեն աշխատանքով»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը: Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան իր հերթին նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարի հետ քննարկվել են երկու երկրների մանկավարժների փոխանակման, ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման և մի շարք այլ հարցեր: Ըստ ՌԴ կրթության և գիտության նախարարի` ՀՀ-ում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերում ընդհանուր առմամբ սովորում է ավելի քան 3500 ուսանող: «Այս փաստն իրենց հանդիպման ընթացքում ընդգծել են նաև մեր երկու երկրների նախագահները: Պետք է անել հնարավորը, որ այս թիվը գնալով աճի»,-նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է  ինժեներական և ՏՏ ոլորտի կադրերի հարցով, քանի որ Ռուսաստանում առկա է վերոնշյալ  մասնագետների պատրաստման մեծ փորձ: «Ռուսական բուհերում պետք է վերանայենք ՀՀ ուսանողներին տրամադրվող այն քվոտաները, որոնք առավել պահանջված են հայկական կողմի համար և մեծացնենք ՀՀ ուսանողների թիվը ՌԴ տեխնիկական բուհերում: Առհասարակ, հայ երիտասարդները մեծ հաջողություններ են արձանագրում վերոնշյալ ոլորտներում, օրինակ, վերջերս հայ պատանիների մաթեմատիկայի թիմն աշխարհում գրավել է 6-րդ տեղը, «Շախմատ» առարկայի ուսուցումը ևս ՀՀ դպրոցներում տալիս է  մեծ արդյունք»,-նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արևելագիտության և հնագիտության ոլորտների կարևորությունը և վերոնշյալ ուղղություններով ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում երկու երկրների երիտասարդների ուսանելու հնարավորությունը: Ճեպազրույցի ավարտին երկու երկրների կրթության պատասխանատուները հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները տեսանելի կլինեն մոտ ապագայում:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am